Թուրքիան առաջին անգամ ներառվել է ռուսական զենքի խոշոր ներկրողների հնգյակում
Թուրքիան, անցյալ տարվա արդյունքներով, առաջին անգամ ներառվել է ռուսական զենքի խոշոր ներկրողների հնգյակում, հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Առաջին անգամ Թուրքիան անցյալ տարի ներառվել է ռուսական զենքի խոշորագույն ներկրողների հնգյակում։ 2019թ․ կնքվել է ընդհանուր 17 մլրդ դոլարի պայմանագիր»,- ասել է Շուգաեւը։
Ներկայում, Թուրքիայից բացի, ռուսական զենքի խոշորագույն ներկրողներն են Հնդկաստանը, Չինաստանը եւ Եգիպտոսը։ Հինգերորդ երկիրը պաշտոնապես չի նշվում։