ԱՄՆ-ը կարող է տնտեսության մեջ 800 մլրդ դոլար ներդնել, որպեսզի նվազագույնի հասցնի կորոնավիրուսից վնասները
ԱՄՆ-ը կարող է տնտեսության մեջ 800 մլրդ կամ ավելի դոլար ներդնել, որպեսզի նվազագույնի հասցնի կորոնավիրուսից վնասները, եթե Կոնգրեսը մինչեւ տարվա վերջը հարկային արձակուրդներ մտցնի աշխատավարձի համար, հայտարարել է Սպիտակ տան տնտեսական խորհրդական Լարի Քուդլոուն, հայտնում է Reuters-ը։
Fox Business Network-ին տված հարցազրույցում «շարժվում է արդյոք Միացյալ Նահանգների տնտեսությունը հեպի հետընթաց» հարցին, Քուդլոուն հրաժարվել է պատասխանել։ «Մենք կդիմադրենք։ Դա դժվար կլինի»,- ասել է նա։