Սոլթ Լեյք Սիթիի ոստիկանները հանցագործներին կոչ են անում իրենց լավ պահել կորոնավիրուսի պատճառով
Սոլթ Լեյք Սիթիի ոստիկանները, կապված կորոնավիրուսի տարածման հետ, դիմել են քրեական տարրերին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ հանցագործություններ կատարելուց։
«Համայնքում #COVID-19-ի հաստատված դեպքի հետ կապված՝ Սոլթ Լեյք Սիթիի ոստիկանական վարչությունը խնդրում է դադարեցնել ամբողջ հանցավոր գործունեությունը, չարամիտ վարքագիծը՝ մինչեւ հետագա ծանուցում։ Մենք գնահատում ենք ձեր սպասելի համագործակցությունը հանցավորության դեմ պայքարում եւ շնորհակալություն ենք հայտնում հանցագործներին»,- ասվում է Twitter-ում ոստիկանության հայտարարության մեջ։