Կորոնավիրուսի «նոր իրականությունը» կարող է երկարաձգվել մինչեւ հուլիս կամ օգոստոս․ Թրամփ
Կորոնավիրուսի «նոր իրականությունը» կարող է երկարաձգվել մինչեւ հուլիս կամ օգոստոս։ Այս մասին կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Նրա խոսքերով՝ կարանտինը կամ պարեկային ժամը համազգային մասշտաբներով չի կիրառվի, եւ որ այն կլինի միայն երկրի որոշակի շրջաններում։
Աշխատանքային խմբի համակարգող Դեբորա Բիրքսը ընդգծել է ստեղծված իրավիճակում միմյանց սատարելու անհրաժեշտությունը եւ կոչ է արել ամերիկացիներին հնարավորինս տանը մնալ համաճարակի ընթացքում։
Ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել էին, թե կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խումբը ոչ առաջին անհրաժեշտության հաստատությունները փակելով ամբողջ երկրում պարեկային ժամ մտցնելու ակտիվ քննարկում չի անցկացնում։