Եղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում մարտի 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում, 19-21-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ն աստիճանաբար կնվազի 12-14 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում մարտի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում են տեղումներ։
Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +4+6 վաղը ցերեկը՝ +10+12:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -2+3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -2+3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +6+8,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+3,
Լոռիում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -1+3,
Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+4,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -2+3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +9+12,
Արարատում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +10+13,
Արմավիրում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +10+13,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -2+3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +1+5,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ -2+3,
Արցախում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ -1+3 (հովիտներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ 0+5):