«Աշխարհի ամենամեծ ստախոսը». Ֆադեևը խոսել է Նարգիզի մասին
Երաժշտական պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը կտրուկ արտահայտվել է երգչուհի Նարգիզ Զակիրովայի մասին, որի հետ նախկինում աշխատել է։ Նա մասնավորապես ընդգծել է, որ երբեք «ավելի կեղծավոր մարդու» չի հանդիպել, քան 49-ամյա երգչուհին է։ Այդ հայտարարությունը հնչել է «НТВ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Новые русские сенсации» հաղորդման շրջանակներում։
«Ես տարբեր բաներ եմ տեսնել, եղել եմ տարբեր իրավիճակներում, սակայն այդպիսի համընդհանուր կեղծավորություն, հաընդհանուր սուտ երբեք չեմ տեսել, նա պարզապես աշխարհի ամենագլխավոր ստախոսն է»,- հայտարարել է Ֆադեևը։
51-ամյա պրոդյուսերն իր ամենագլխավոր սխալն է համարել համագործակցությունը Նարգիզի և Օլեգ Մայամիի հետ՝ ևս մեկ նախկին սան, որը հեռանալուց հետո քննադատել է Մաքսիմ Ֆադեևին։
«Ո՞րն էր իմ գլխավոր, համընդհանուր սխալը։ Այն, որ ես վերցրի Մայամիին ու Նարգիզին։ Մյուսների հետ կապված ես չեմ զղջում, քանի որ երաժիշտներ էին, բարդ հարաբերություններ։ Նույն Ելենա Տեմնիկովայի դեպքում։ Ամեն ինչ կարող էր լինել, բայց դա մերն էր, այո՛։ Դա մեր կյանքն էր։ Մենք վիճում էինք, մենք միմյանց չէինք սիրում, մենք կոնֆլիկտներ էինք ունենում. ամենն, ինչ ցանկանում եք»,- ասել է Ֆադեևը։