Թուրքիայում կորոնավիրուսի կասկածանքով հիվանդները փախել են հիվանդանոցից. ոստիկանները հետ են բերել
Թուրքիայի Կոնիա քաղաքում մի ընտանիքի 3 անդամ, ովքեր նոր էին վերադարձել Իրաքից, ջերմության բարձրացման եւ ինքնազգացողության վատացման հետեւանքով դիմել են հիվանդանոց եւ կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվել մի սենյակում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ հիվանդասենյակում մեկուսացված ընտանիքի անդամները փախուստի են դիմել, սակայն ոստիկանները կարողացել են հայտնաբերել եւ վերադարձնել հիվանդասենյակ։
Նշենք, որ Թուրքիայում պաշտոնապես կա 18 կորոնավիրուսով վարակման դեպք։