Մարգարիտա Սիմոնյանը կրկին հղի է
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ում հայտնել է, որ կրկին հղի է։ Նրա խոսքով՝ ինքը հղիացել է ծննդաբերությունից չորս ամիս անց։ Սիմոնյանն այդ իրադարձությունն «օրհնություն» է համարում եւ հայտարարել է, որ իր համար հղիության արհեստական ընդհատումը հնարավոր չէ։
RT-ի գլխավոր խմբագրի համար երեխան չորրորդն է։ «Նույնիսկ չգիտեմ՝ ինչպես այս մասին հայտնել առանց հռհռոցի պոռթկման, բայց ես կրկին հղի եմ»,- հավելել է Սիմոնյանը։
Սիմոնյանը երրորդ անգամ մայր է դարձել 2019թ.-ի հոկտեմբերի 19-ին։ Նա լույս աշխարհ է բերել դստերը, որին տվել են Մարո անունը։