Շիրակի մարզի Հովունի համայնքը ղեկավար չունի
Արդեն մոտ երեք ամիս է, ինչ Շիրակի մարզի Հովունի համայնքը ղեկավար չունի: Այժմ համայնքապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է գյուղապետի տեղակալ Տիգրան Մանուկյանը:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հիշեցնում, որ այս տարվա հունիսի 6-ին մոտ 10 միլիոն դրամի յուրացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել էր Շիրակի մարզի Հովունի գյուղի 17 տարվա գյուղապետ Թելման Միրիջանյանը:
Ըստ քրեական գործի՝ Միրիջանյանը բնակիչներից 3 մլն 200 հազար դրամի հողահարկ է գանձել, սակայն այն գյուղապետարանի բյուջե չի մուտքագրել, ավելին, կեղծ փաստաթղթերի միջոցով գյուղապետարանի դրամարկղից ելքագրել ու յուրացրել է 6 մլն 200 հազար դրամ:
Առավել մանրամասն «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: