«Вечерний Ургант» շոուն ամբողջությամբ հրաժարվել է հանդիսատեսից
«Вечерний Ургант» շոուի թիմը կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է կայացրել ստուդիայում հաջորդ թողարկումները նկարահանել առանց հանդիսատեսի։ Այդ մասին հաղորդվում է ծրագրի Instagram-յան պաշտոնական էջում։
Հաղորդագրությունում նշվում է, որ դահլիճում արձագանքը ծրագրի անբաժան մասին է, սակայն շոուի թիմը «գնահատում է հանդիսատեսի առողջությունը»։
Այս պահին աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակված 162 հազար մարդ։ Դրանից առաջացող COVID-19 հիվանդության պատճառով մահացել է 5,8 հազար մարդ, 75,6 հազարը բուժվել են։ Հիվանդության դեպքեր գրանցվել են 146 երկրում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը պանդեմիա է հայտարարել։