Իրանում կորոնավիրուսից Փորձագետների խորհրդի անդամ է մահացել
Իրանում կորոնավիրուսից մահացել է Փորձագետների խորհրդի անդամ Հաշեմ Բատխային, հայտնում է IRNA- ն:
Նշվում է, որ քաղաքական գործչի մահը վրա է հասել Կում քաղաքի հիվանդանոցներից մեկում, ուր նա տեղափոխվել էր երկու օր առաջ:
Իրանի Առողջապահության նախարարությունը երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին հայտնել էր փետրվարի 19-ին: Վարակվածները հայտնաբերվել էին Կում քաղաքում: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն` հանրապետությունում դեպքերի թիվը 13 938-ն է, գրանցվել է առնվազն 724 մահվան դեպք:
Հիվանդությունը հայտնաբերվել է նաեւ Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, այդ թվում` Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի, զբոսաշրջության, մշակութային ժառանգության եւ արհեստների նախարար Ալի Ասգար Մունեսանի եւ առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի նախարար Ռեզու Ռահմանիի մոտ: Բացի այդ, կորոնավիրուսի թեստերի արդյունքները դրական էին երկրի Մեջլիսի (պառլամենտի) 23 պատգամավորի մոտ: Նրանցից երկուսը` ընտրված պատգամավոր Ֆաթեմա Ռահբարը եւ Մեջլիսի գործող անդամ Մոհամմադ Ալի Ռամազանին, մահացել են: