Երեկ ես պետք է թեստ հանձնեի, ինձ մոտ նույնպես ջերմություն կար՝ 37,1 աստիճան. Փաշինյանը իր առավոտյան Լայվի ժամանակ խոսել է Վայքում կորոնավիրուսով հաստատված պացիենտի հետ շփման մասին
Երեկ ես պետք է թեստ հանձնեի, ինձ մոտ նույնպես ջերմություն կար՝ 37,1 աստիճան: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում կայացած խորհրդակցությունից հետո:
«Նաեւ այդ էր պատճառը, որ որոշեցինք թեստ հանձներ, որը ինչպես գիտեք, բացասական արդյունք է արձանագրել:
Երեկ երեկոյան, երբ լուրը ստացանք, որ Վայքում ես շփում եմ ունեցել կոնորավիրուսով հաստատված պացիենտի հետ, այդ ինֆորմացիան որ ստացվեց, ջերմությունս չափեցի, 37.1 ջերմություն գրանցվեց: Դրանից հետո զանգեցի նախարարին, խնդրեցի, որ ինձ եւ մեր ընտանիքի մյուս անդամներին թեստ անեն, եւ այն բացասական էր: Այնպես որ ջերմությունը ինքնին դեռ շատ բան չի նշանակում»,-ասաց Փաշինյանը:
Նա նաեւ ընդգծեց, որ այսօր առավոտյան ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը զեկուցել է, որ իրենք նույնպես հաստատում են, որ եթե նույնիսկ մեկ ամիս Հայաստան ոչ մի սննդամթերք չներկվի, սննդամթերքի պակաս չի զգացվելու. «Էլ չեմ ասում, որ մենք այդպիսի սցենար չունենք: Հիմնական ուղղություններով բեռնափոխադրումները, հաղորդակցությունը պահպանվում է»: