«Տնից-թանգարան». Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կաշխատի օնլայն հարթակում
Կորոնավիրուսի տարածման հետևանքով Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն այս շաբաթ աշախատելու է օնլայն ռեժիմով:
Այս մասին տուն-թանգարանը հայտարարություն է տարածել «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Տուն-թանգարանն աշխատելու է օնլայն հարթակում՝ իրականացնելով «տնից-թանգարան» ծրագիրը: Ակտիվ կապի մեջ մնացեք մեզ հետ և հետաքրքիր դարձրեք ձեր օրը: Առողջ եղեք»,-ասվում է հաղորդագրության մեջ: