Երգող բաժակ, կոնյակով պանիր եւ ձմեռային Հայաստան. «Поедем, поедим» շոուի հոբելյանական թողարկումը (Տեսանյութ)
Ռուսական «НТВ» հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է «Поедем, поедим!» հաղորդման հերթական թողարկումը։ Հաղորդման հոբելյանական՝ 300-րդ թողարկման շրջանակներում հաղորդավար Ջոն Ուորենը ժամանել է ձմեռային Հայաստան։ Հեռուստատեսության աստղը ամբողջ երկրով շրջել է ուղղաթիռով, դարձել Տրնդեզ տոնի պատվավոր հյուր, իմացել տեղական չուրչխելայի գաղտնիքն ու կոնյակով պանիր փորձել։
Ջոնը կատակերգու դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ ղափամա է պատրաստել եւ Հերմինե Ստեփանյանի հետ եղել նորաձեւ վայրերից մեկում։ Ուորենը նաեւ սովորել է երգող բաժակ պատրաստել եւ շրջել քաղաքում։