Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի
Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել է երկրում կորոնավիրուսով հիվանդների թվի աճի մասին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոչը հայտնել է, որ Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 18 դեպք։
Նախարարը նշել է, որ վարակվածների մեծ մասը եկել են Եվրոպայից։