Լեդի Գագան կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացել է
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան որոշել է ինքնամեկուսացվել կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։
Նա պատմել է, որ նման որոշում է կայացրել որոշ բժիշկների եւ գիտնականների հետ խոսելուց հետո։
«Ամենաօգտակար բանը, որ մենք կարող ենք անել, ինքնամեկուսացումն է, այլ ոչ թե զվարճանալ 65 տարեկանից բարձր անձանց հետ եւ մեծ թվով մարդկանց ընկերակցությամբ», — հայտարարել է արտիստուհին:
Նա խոստովանել է, որ կցանկանար հանդիպել իր ծնողների եւ տատիկների հետ, բայց կարծում է, որ հիմա չարժե դա անել իրենց անվտանգության համար: