ԱՄՆ-ի քաղաքներից մեկում կսահմանվի պարեկային ժամ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Հոբոքեն քաղաքի իշխանությունները ձեռնարկել են աննախադեպ քայլ. կսահմանեն գիշերային պարեկային ժամ բոլոր բնակիչների համար, հաղորդում է Fox News-ը:
Այդ խիստ միջոցառման մասին հայտարարվել էր շաբաթ երեկոյան քաղաքապետ Ռավի Բհալայի կողմից, երբ հաստատվել էր նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը:
Սկսած երկուշաբթվանից՝ քաղաքի բնակիչները չպետք է դուրս գան փողոց ժամը 22:00-ից 05:00-ը:
Ընդ որում՝ Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին հայտարարել է, որ մտածում է նահանգում պարեկային ժամ սահմանելու մասին, սակայն իրավիճակը դեռեւս այդ գործողությունը չի պահանջում:
Դեռ ավելին, Նյու Յորքի շրջանում՝ Թինեք բնակավայրում, կարանտինի մեջ են տեղավորել բոլոր բնակիչներին, քանի որ նրանցից 18-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսը:
Հեռուստաալիքը նշում է, որ ընդհանուր առմամբ Թինեքում բնակվում է 41 000 մարդ: