Երեկվանից, թերևս, միակ նորությունն այն է, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում
Երեկվանից, թերևս, միակ նորությունն այն է, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, քիչ առաջ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն իր Լայվում հայտարարեց, թե այսօր կարևոր հարցեր պետք է քննարկվեն և կարևոր որոշումներ կայացվեն: «Պետք է մասնավորապես, պատասխանենք հարցին, թե արդյոք կարիք կա Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրություն հայտարարել Հայաստանում կամ հանրապետության առանձին հատվածներում: Ամեն դեպքում, ինչ որոշում էլ կայացնենք, դրա միակ նպատակը լինելու է կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելը: Կկայացնենք մաքսիմալ արդյունավետ որոշում և կտեղեկացնենք բոլորիդ»:
«Գիշերն աշխատանքներ են տարվել ձեռնարկության աշխատակիցների շրջանում՝ հասկանալու համար, թե ովքեր են շփվել, որ մեկուսացնենք», նշեց վարչապետը:
Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն այս պահին հասել է 30-ի: