30-ամյա Սիրանույշի մոտ գլխուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել. նա օգնության կարիք ունի (Լուսանկարներ)
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքում ապրող 30-ամյա Սիրանույշ Հարությունյանը արդեն 2 տարուց ավելի պայքարում է քաղցկեղի դեմ: 2 երեխաների մայրը կարծես թե հաղթահարել էր չարաբաստիկ հիվանդությունը, երբ վերջերս պարզվեց, որ հիվանդությունը կրկնվել է:
Կոնստանտինովկա քաղաքի հայ համայնքի ղեկավար Աղասի Բարսեղյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ 30-ամյա Սիրանույշին այժմ գլխի վիրահատություն է անհրաժեշտ, որն արժե 5000 դոլար եւ այն Մոսկվայում պետք է անցկացվի:
«Սիրանուշ Հարությունյանը 2018 թվականից պայքարում է քաղցկեղի դեմ։ Նա ակտիվ մասնակցում է համայնքի աշխատանքներին։ Նախքան հիվանդանալը Սիրանուշը «Սվետլյաչկի» բարեգործական հիմնադրամն է ղեկավարել, որը զբաղվելը է մանկական քաղցքեղի բուժման համար ֆինանսական օգնության կազմակերպմամբ։ Այժմ նա «Վառդա» թերթի խմբագիրն է»,-ասաց նա` նշելով որ այս 2 տարիների ընթացքում համայնքի օգնությամբ Սիրանույշը բուժումներ է ստացել։
Կից ներկայացնում ենք Սիրանույշին բանկային հաշվեհամարները նրանց համար ովքեր Ուկրաինայից դուրս են ապրում:
Recipient: ARTEM BOZOIAN
Account of recipient: 5168743719767844
Bank of recipient: PRIVAT BANK
Հայաստանում նրան օգնելու համար կարող եք փոխանցում անել հետեւյալ հաշվեհամարին` 220300393646000, ստացող` Վերա Հակոբյան: