Լոնդոն․ Անի Հովսեփյանի մեկնարկը հաղթական էր
Լոնդոնում շարունակվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հաղթանակով մեկնարկեց նաև 69 կգ քաշային Անի Հովսեփյանը։
Հայաստանի հավաքականի մարզուհին մենամարտեց Չեխիայի ներկայացուցիչի հետ եւ հաղթանակ տարավ նոկաուտով։
Անի Հովսեփյանը չորս անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին։ Վերջին հարվածից հետո պայքարը դադարեցվեց։
Անի Հովսեփյանի հաջորդ մրցակիցը մարտի 17-ին կլինի աշխարհի չեմպիոն, թուրք Սուրմենիլի Բուսինազը:
Մարտի 15-ին կմենամարտի նաեւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը։
Հիշեցնենք, որ Լոնդոնում Հայաստանի հավաքականից հաղթանակներով եմ մեկնարկել նաեւ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը եւ 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը։
Մարտի 16-ին ռինգ դուրս կգան Անուշ Գրիգորյանը(51 կգ), Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Գուրգեն Մադոյանը (69կգ) եւ Արման Դարչինյանը (75 կգ):