Ինչու են սարկաստիկ մարդիկ իրականում ավելի խելացի եւ սեքսուալ
Սարկազմը միայն ընկերներներին եւ բարեկամներին ծաղրելու միջոց չէ: Սան Ֆրանցիսկոյի քալիֆորնիական համալսարանի նեյրոֆիզիոլոգ Քեթրին Ռենկին կարծում է, որ մարդիկ ծաղրանքն օգտագործել են որպես գոյատեւելու, հարաբերություններ ձեւավորելու եւ սոցիումի մեջ կապեր ամրապնդելու հմտություն:
Ռենկին, ի թիվս այլ էվոլուցիոն կենսաբանների, ենթադրում է, որ միայն ուժեղ սոցիալական ինտելեկտով մարդիկ կարող են տիրապետել ծաղրանքի հմտությանը: Բանն այն է, որ շփման եւ ծաղրանքի համար պատասխանատու է ուղեղի միեւնույն հատվածը՝ պարահիպոկամպալային գալարները: Մինչ ցեղի այլ մարդիկ վտանգի պահին խուճապի էին մատնվում, իմաստուն առաջնորդները հումորի միջոցով խաղաղեցնում էին իրենց հպատակներին:
Հետազոտողներն ասում են, որ ծաղրանքը կարող էր վճռորոշ դեր կատարել մարդկային քաղաքակրթության առաջացման գործում: Այն մարդիկ, որոնք տիրապետում էին ծաղրանքին, իրենց շուրջն էին համախմբում ցեղի մյուս անդամներին եւ իշխանություն ու հարգանք էին վայելում:
Նա, ով հումորի զգացում ուներ, հնարավորություն էր ստանում ձեւավորելու մի քանի հարյուր մարդուց բաղկացած սոցիալական ցանց: Չէ՞ որ դեռ հնագույն ժամանակներից հումորը թույլ է տվել համակերպվել արտաքին աշխարհի անարդարութուններին:
Այն տղամարդիկ, որոնք գիտեն, թե ինչպես ծիծաղեն կյանքի վրա, ավելի գրավիչ են կանանց համար: Չկա ավելի սեքսուալ բան, քան հումորի լավ զգացումը: Լուրջ: Առանց կատակի: Ֆրանսիացի սոցիոլոգ Նիկոլ Հյուգենի հետազոտությունը ցույց է տվել, որ երբ գործը հասնում է սիրախաղին, տղամարդկանց հատկանիշներից կանայք հատկապես գնահատում են հումորը: Հենց հումորի զգացումն էլ դառնում է «պատահական» սեքսի ամենակարեւոր պատճառը, ասում է ֆրանսուհին: Նրա եզրակացությունների հիմքում 20-26 տարեկան 60 աղջիկների հարցման արդյունքներն են:
PsychologyToday-ն անցկացրել է համանման հետազոտություն իր ընթերցողների շրջանում: Մեծամասնությունը հայտարարել է, որ ամենահամակրելի եւ հրապուրիչ տղամարդը նա է, ով ունի միջակ արտաքին, բայց ոչ միջակ հումորի զգացում: Եթե օժտված եք հումորի զգացումով, դուք հավանաբար կդառնաք ամենահաջողակներից մեկը ձեր հասակակիցների մեջ:
Սարկազմն օգնում է ոչ միայն գտնելու զուգընկերոջ, այլեւ հաջողելու կարիերայում: Ամեն դեպքում, այդպես հավաստիացնում է TheWashingtonPost-ը: Թերթը վկայակոչում է մի հետազոտության տվյալներ, որի շրջանակում նախ ստուգել են ինժեների մասնագիտացմամբ 375 ուսանողների՝ խայթող կատակներ անելու ունակությունը, ապա վերլուծել են, թե սկզբնական փուլում ինչպես է դասավորվել նրանց կարիերան:
Պարզվել է, որ սարկաստիկ ինժեներներն ավելի են դուր եկել հաճախորդներին, նրանց մասին ավելի դրական են արտահայտվել գործընկերները, եւ նրանք ավելի կենտրոնացված են աշխատում:
Աղբյուրը՝ MyJane.ru