Գերմանիան կփակի սահմանները Ավստրիայի, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրի ներքին գործերի նախարար Հորսթ Զեհոֆերի եւ Բավարիա, Բադեն Վյուրթեմբերգ ու Սար դաշնային հողերի վարչապետերի հետ միասին որոշել է փակել Ավստրիայի, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի հետ սահմանները մարտի 16-ից նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Bild-ին:
Պարբերականի տեղեկություններով՝ դա տեղի կունենա տեղական ժամանակով 8.00-ին:
Նյութում նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է կորոնավիրուսի տարածումը, ինչպես նաեւ Գերմանիայում օտարերկրացիների կողմից մթերքների ձեռքբերումը կանխելու համար, որն արդեն ստեղծել է խնդիրներ Գերմանիայի սահմանամերձ շրջաններում մատակարարման հետ կապված: