Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է շուրջ 14 000-ի
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13983-ի, զոհվել է 724 մարդ, կա 4790 բուժման դեպք, այսօր հայտնել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Վերջին օրվա ընթացքում ախտորոշվել է կորոնավիրուսով վարակվելու 1209 նոր դեպք»,-ասել է պաշտոնյան մամուլի ասուլիսի ժամանակ:
Ջահանփուրի խոսքով՝ վարակվածների շրջանում 4790 մարդ է բուժվել:
«Զոհերի ընդհանուր թիվն ավելացել է 724-ով»,-նշել է նա:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել էր 2019 թվականի դեկտեմբերի վերջում Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճանաչել է այն որպես միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ: Չինաստանի սահմաններից դուրս վարակի դեպքեր են գրանցվել 120 երկրներում՝ ներառյալ Իրանը: