Կիսամերկ հարբած ուղեւորը սկանդալ է կազմակերպել «Դոմոդեդովո» օդանավակայանում
Ոչ սթափ վիճակում կիսամերկ տղամարդը վիճել է «Դոմոդեդովո» օդանավակայանի սահմանային վերահսկողության աշխատակիցների հետ եւ ենթարկվել վարչական պատասխանատվության մանր խուլիգանության համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ տրանսպորտային հաղորդակցության վարչությանը:
Վարչության տվյալներով՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում Ռուսաստանի ՆԳՆ գծային վարչության հերթապահ մասից կանչել են ոստիկանության խմբին միջազգային ավիաընկերությունների ժամանման սրահ՝ սահմանային հսկողության կետի մոտ, որտեղ ուղեւորներից մեկը ոչ ադեկվատ վարք է դրսեւորել: