Սվետլանա Լոբոդան երկրպագուներին ցնցել է իր ֆիզիկական պատրաստվածությամբ
37-ամյա Սվետլանա Լոբոդան հիանալի մարզավիճակում է։ Երգչուհին չի թաքցնում, որ հանուն դրա նա ստիպված է շատ աշխատել։
«Սուպերաստղը»-ն Instagram -ում ներկայացրել է նոր տեսանյութ, որում նա սպորտով զբաղվում է նույնիսկ արձակուրդում։ «Новый Рим» հիթի կատարողը պառկած է գորգի վրա։ Նա հերթով բարձրացնում է ոտքերը՝ կամաց-կամաց արագացնելով վարժության ընթացքը։
Տեսանյութը՝ այստեղ:
«Արտիստը պետք է ձգտի միշտ 100 տոկոսանոց արդյունավետության։ Ուստի:
1.Սպորտ։
2.Սեր։
3.Աշխատանքն ինքդ քո վրա։
Ցանկանում եմ ջերմություն, սակայն գնում եմ մարզասրահ», - հրապարակմանը կից գրել է Լոբոդան։
Երկրպագուները հիացել են երգչուհու կազմվածքով եւ նրա բարակ ոտքերով։ «Աստվածային ոտքեր», «Այ ոտքեր են», «Լոբոդան իմ սերն է», «Շատ ճկուն», «Կատարյալ կին», - գրել են հետեւորդները։