Ալյոնա Ապինան ուլրակարճ զգեստով արձագանքել է կորոնավիրուսի շուրջ առաջացած խուճապին
Երգչուհի Ալյոնա Ապինան օրիգինալ կերպով է արձագանքել կորոնավիրուսի շուրջ ստեղծված խուճապին՝ հրապարակելով սեքսուալ լուսանկարներ:
Փոփ-աստղը փորձել է «մետալիկ» ոճի փայլուն կտորից պատրաստված գայթակղիչ զգեստ։ Ալյոնան տպավորիչ կերպով մերկացրել է ուսն ու կուրծքը՝ տեսախցիկի դիմաց ընդունելով շահավետ դիրքեր։
Երգչուհին կիսվել է Сovid-19 համաճարակի մասին իր դատողություններով։ «Ճգնաժամ։ Վիրուս։ Կարանտին։ Ինչ-որ մեկը տանը մենակ խմում է։ Ոչ համերգներ, ոչ ծով։ Այ, թե ամառը շուտ գար։ Համերգները չեղյարկվում են, հետաձգվում են, սահմանները փակվում են, փողի մասին ավելի լավ է չսկսել: Ամենահեշտ բանը նստելն է։ Կարող եք կարդալ կամ գրել գրքեր, երգեր, ծանոթանալ լավ մարդկանց հետ (դեռ վիրտուալ), յոգա, լուսանկար ... ցանկն անվերջ է, եւ յուրաքանչյուր ոք ունի իր սեփականը», - հուզականորեն նշել է Ապինան։
Ալենայի կրքոտ լուսանկարները հիացրել են նրա գեղեցկության ու տաղանդի երկրպագուներին։ «Գեղեցկուհի», «Դուք ճիշտ եք, ամեն ինչ լավ կլինի», «Ուղիղ նշանակետին» «Շքեղ, ինչպես միշտ», - գրել են հետեւորդները։