Կորոնավիրուսով վարակման եւս 3 դեպք է հաստատվել. նրանք նույնպես հայտնի նշանդրեքից են. Այդ ում նշանդրեքն էր, որը ոչ մի կերպ չէր կարելի հետաձգել
Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«ԹԱՐՄԱՑՈՒՄ 14:00, 15.03.2020թ.
Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից:
21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում»,- գրել է նախարարը:
Հ.Գ. Երևի բոլորիս մի հարց է տանջում, այդ ում Նշանադրեքն էր, որը ոչ մի կերպ հետաձգման ենթակա չէր , իսկ արդյունքնում ունենք այն, ինչ ունենք, համաճարակը Հայաստանում կամ հյուր մի երկրից, որտեղ Կորոնավիրուսի ամենամեծ թիվն է վարակվածությունների: