Երևան, 28.Հոկտեմբեր.2024, 00:00 |
Պետք է միասին ոտքի կանգնենք և հայտարարենք, որ... «Ինձ համար գործը բացահայտված է»․ Արամ Սարգսյա... «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը հրաժարվու... Բախվել են «BMW»-ն ու «Hyundai Elantra»-ն. 2 վ... Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանին շնորհվե... ԶՈւ զինծառայողի մասնակցությամբ խոշոր ավտովթար... Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում բողոքի մեծ ցույ... Մբապեն հակառեկորդ է սահմանել Բարսելոնայի դեմ ... Չքաղաքականացնե՜լ. ՀՀ մարդու իրավունքների պաշտ... ԿԸՀ նախագահը հերքում է ընտրացուցակներում կրկն... Ծանրամարտի երիտասարդական ԵԱ․ Ժորա Գրիգորյանը ... Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի... Եվրոպական դիտորդական առաքելությունները՝ Վրաստ... Երևանի մուշտակների խանութում հայտնաբերվել է տ... 8 մարդ է զոհվել Լիբանանում բնակելի շենքին իսր... Հիմա շատ ավելի արդիական է հատկապես BRICS-ը․ Ա... Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին ծաղիկներ ... Հրդեհ` Գյուլբենկյան փողոցում. հայտարարվել է հ... Զուրաբիշվիլին ընտրության արդյունքների վերաբեր... Արմավիրի մարզում բախվել են «BMW X5»-ն ու «Mer... ԼՂ-ում հիմնած իր փոքրիկ բիզնեսը շարունակում է... Այգեստանի տներից մեկում լսվել է պայթյունի ձայ... Ավտովթար՝ Երևանի կենտրոնում Աշխարհի լավագույն դարպասապահների վարկանիշն այ... Փորձարկվելու են էլեկտրական շչակներ Հիմնանորոգվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհը Ռենարը նորից գլխավորել է Սաուդյան Արաբիայի հա... Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբեր... Ադրբեջանցու դեմ այսօր չենք կարող կռվել, դրա հ... Ալիևը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին «Վրացակ... Հաղթանակը շատ տպավորիչ էր. Կոբախիձե ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործությա... Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վ... Հունգարիայի վարչապետը շնորհավորել է «Վրացական... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 27-ի համար Սա ՌԴ-ի խաղերն է, Վրաստանում ռուսական թևն անց... Քննարկում ենք մյուս տարի Մեղրի-Բագրատաշեն հեծ... Հրդեհ՝ Տիչինայի փողոցում ՃՏՊ՝ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին․ կա տուժ... «Երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկներ ... Գազ չի լինելու․ հասցեներ Քննչականում Հոկտեմբերի 27-ի հետ կապված մի քան... Զենքերը նախօրոք էին տարել ԱԺ, Հոկտեմբերի 27-ի... Ո՞ւր են. Հոկտեմբերի 27-ից հետո պաշտոնի կռիվ տ... Դիաբետիկ ռետինոպաթիա․ վաղ փուլերում ախտանշանն... Հրդեհ՝ Երևանի տներից մեկում. զոհ կա Թրամփի հաղթանակի դեպքում Վրաստանի ընդդիմությո... Հայտնի են Վրաստանի խորհրդարանական ընտրություն... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Խոհեմության և զսպվածության կոչ եմ անում․ Ռաֆա... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Մեքենան կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու մ... 36 ժամ ջուր չի լինելու «Երբեք փողին չեմ նայել». ամերիկյան ֆիլմերի հա... Աֆրիկայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակ... Նստանյարդի բորբոքում. ի՞նչ անել, եթե ցավերը չ... Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են ... Անգլիական ակումբի ներկայացուցիչները բանակցութ... Հրդեհ՝ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում «Խխունջի երազը»՝ լավագույն լիամետրաժ ֆիլմ. հա... Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի ... Ընդդիմադիր կուսակցություններն ընտրության արդյ... Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանում իրավիճ... Քանդակին ես տվեցի իմ դեմքը, իսկ քանդակը ինձ տ... Մանրամասներ՝ երգչուհու 24-ամյա քրոջ մասնակցու... 2 բնակարան, 14 մլն դրամ ավանդ, 13 մլն դրամ եկ... «Վրացական երազանք»-ն առաջատարն է․ ԿԸՀ նախագահ Թալանել են ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի մեքեն... Ֆիլիպիններում փոթորկի հետևանքով 81 մարդ զոհել... Բենզալցակայանի մոտ կայանված «Mercedes»-ում հր... Ցանկանում ենք Ինտեր Մայամին դարձնել աշխարհի խ... Երևանում 18-ամյա վարորդը «Volkswagen id.4»-ով... Կարեն Խաչանովը թենիսի «Vienna Open»-ի եզրափակ... Եվրոպական Վրաստանը հաղթում է 52%-ով նույնիսկ ... Ուղիղ միացում Թբիլիսիից. Վրաստանում հետընտրակ... Ընտրատեղամասի մոտ ծեծել են «Ազգային շարժման» ... Դանակահարություն, ծեծ ու բազմաթիվ խախտումներ.... Վրաստանում բերման է ենթարկվել 5 դիտորդ. ընդդի... Այրվել է մոտ 250 հակ անասնակեր Հրդեհ՝ Եղվարդում․ ավտոմեքենա է այրվել Ցանկանում ենք ստանալ սահմանադրական մեծամասնու... Ռոբինյոն նոր զբաղմունք է գտել բրազիլական բանտ... Իրավաբանական «ժուլիկություն» է․ Արսեն Բաբայան... 10 սահմանապահ է սպանվել Իրանում Մեքենան բախվել է քարերին ու հայտնվել դաշտում.... Ճամբարակում ձյուն է տեղում Այդ տղայի մեջ զարգացած է մարդասպանի բնազդը․ Վ... Լոռիում ավտոմեքենա է այրվել Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է, որ Վրաստանի... 24-ամյա վարորդը «Tesla»-ով կոտրել է աղբամաննե... ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ-ում առան... ԱԺ պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակազմի ... Վթարից մաhացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քու... Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասի քվեներն անվավե... ՌԴ-ն խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի ... Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ու... Երևանում բախվել են թիվ 97 երթուղային ավտոբուս...

Ինչպե՞ս ազատվել ծուլությունից

Հայտնի է, որ ծուլությունը մահացու յոթ մեղքերից մեկն է: «Բայց դա ի՞նչ մեղք է, ու՞մ եմ նեղություն տալիս, եթե պարզապես ցանկություն չունեմ ոչինչ անելու»,- կմտածեն ոմանք: Իսկապես, ո՞րն է ծույլ մարդու մեղքը, այն էլ՝ մահացու: Պարզվում է՝ անշարժությունն ու անհուսությունը այն պարարտ հողն են, որում չարիքի սերմերը հզոր սերմեր են գցում: Ծուլությունը յուրօրինակ հիվանդություն է, որը կաթվածահար է անում մարդուն, խեղում նրա ճակատագիրը և դանդաղ մահվան դատապարտում:

Ծուլություն. ինչպե՞ս ազատվել այս արատից

Առաջին ախտանշանները

Ձեզ դու՞ր է գալիս ժամերով բազմոցին պառկելը: Դուք դժվարանու՞մ եք նույնիսկ ձեր տնային գործերն անել: Զգուշացեք, որովհետև հնարավոր է, որ «ծուլություն» կոչվող հիվանդությունն արդեն ձեզ իր ճանկն է գցել:

Մենք բոլորս էլ երբեմն ծուլության գիրկն ենք ընկնում և մեծահոգաբար ներում մեզ այդ թուլության համար: Այդպիսի պահերին ցանկացած պատճառաբանություն կարող ենք մոգոնել, միայն թե ոչինչ չանենք: Չէ՞ Որ շատ ավելի հեշտ է մեր անգործության համար արդարացումներ գտնելը, քան, վերջապես, անշարժությունից պոկվելն ու գործի անցնելը: Այնինչ, այդ ընթացքում մեր շուրջն ու մեր ներսում ծուլությունն իր ավերիչ հետևանքներն է թողնում, երբեմն նաև՝ անշրջադարձ: Այդ կործանարար արատը կարող է ընտանիքներ քայքայել, ճակատագրեր խեղել, աղքատության և անձնական դժբախտության պատճառ դառնալ, խանգարել մեր նվիրական ցանկությունների իրագործմանը:

Իսկ ի՞նչ պետք է անել ծուլության ճանկերից ազատվելու, կրկին առույգ ու աշխույժ կյանք վերադառնալու համար:
Դրա համար նախ փորձենք վերլուծել, թե ինչ բաղադրիչներից է կազմված ծուլությունը, որպեսզի կարողանանք այն ամբողջությամբ արմատախիլ անել:

Ի՞նչ է ծուլությունը

Ծուլությունն անհիմն դժգոհության, վիրավորվածության, անհուսության և հիասթափության վիճակ է, որն ուղեկցվում է ուժերի ընդհանուր անկմամբ: Ծույլ մարդը հրաժարվում է դժվարություններ հաղթահարել, կամքի ուժ ցուցաբերել: Ըստ հոգեբանների՝ ծուլությունը մոտիվացիայի կամ կամքի բացակայություն է:
Աշխատանքում և կարիերայում մեր անհաջողությունների հիմնական պատճառը հենց ծուլությունն է: Ծուլությամբ տառապող մարդիկ միշտ կախվածության մեջ են լինում մյուսներից: Այն թույլ չի տալիս, որ մարդն իր տաղանդը բացահայտի, արգելակում է առաջընթացը, ստիպում զգուշավոր լինել, արգելանքներ է ստեղծում դեպի նպատակը տանող ճանապարհին:

Ծույլ մարդը սիրում է շատ խոսել և քիչ գործել: Նա բոլորի գլուխը տանում է իր տաղանդների և ունակությունների մասին շատախոսելով, բայց երբ բանը հասնում է նրա աշխատանքի արդյունքներին, այդտեղ արդեն նա ոչնչով չի կարողանում պարծենալ: Նա նախանձով է ընդունում ուրիշների հաջողությունները և քննադատում է տաղանդավոր ու աշխատասեր մարդկանց, խանգարում նրանց, որ աշխատեն:
Մարդու ունակությունները ոչ ոքի պետք չեն, եթե նա չի օգտագործում դրանք: Աշխատանքի միջոցով է մարդու տաղանդը պտուղներ տալիս: Հենց այդ անհերքելի ճշմարտությունն է հավերժացել մեծ բանաստեղծի խոսքում. «Մարդու գործն է միշտ անմահ»:

Ծույլն իր անհաջողությունների համար ցանկացած պատճառաբանություն կարող է գտնել. Ժամանակներն են դժվարին, վատ երկրում ենք արում, շրջապատն է անտանելի, բոլոր լավ տեղերն արդեն զբաղեցված են, կոռուպցիան է մեղավոր, օրենքները չեն գործում, գրոշների համար միայն հիմարները կարող են աշխատել և այլն, և այլն… Իսկ ինքն այդ ողջ ընթացքում մատը մատին չի խփում, որ իր կյանքում գոնե ինչ-որ բան փոխվի: Եթե նրան ասեք, որ ինքը պարզապես ծույլ է, խիստ կվիրավորվի, բայց, միևնույն է հեռուստացույցի կամ համակարգչի դիմաց հարմարվետ դրված աթոռը ոչ մի դեպքում չի լքի: Այդպիսի մարդը միշտ ապրուստի հեշտ ուղիներ է փնտրում, իսկ կյանքի վերջում, երբ բոլոր հույսերը չիրագործված են մնում, խոր հիասթափություն է ապրում: Այդպիսի մարդիկ մեծ մասամբ որոշակի պլաններ ու նպատակներ չեն էլ ունենում: Նրանք տարեցտարի աղքատանում են և հոգով, և մարմնով:

Ծուլությունը՝ աղքատության պատճառ

Երբ աշխատասեր մարդու այգին ծաղկում է, ծույլինը մոլախոտերով է պատվում: Եթե ձեռքերդ ծալած նստես ու քնես, չքավորությունը դուռդ կբախի: Դուք չե՞ք վրդովվում ամեն քայլափոխի ձեռքները պարզած ու մուրացող մարդկանց հանդիպելիս: Նրանց մեջ շատ են դեռևս երիտասարդ տղամարդիկ ու կանայք, որոնք մուրացկանության փոխարեն հաստատ կարող են իրենց ապրուստն աշխատանքով վաստակել: Ճիշտ է, բազմաթիվ են այն օբյեկտիվ պատճառները, որոնց հետևանքով մարդիկ անգործ են մնացել, չքավորության մեջ հայտնվել: Սակայն, չի կարելի չհամաձայնել, որ հարցի մյուս կողմն էլ կա: Անցումային դժվարություններն ստիպեցին, որ գրասենյակներում պարապության վարժված, սուրճ խմող և ոչնչի դիմաց աշխատավարձ ստացող մարդիկ տեղից շարժվեն: Միայն քննադատելով ոչինչ չենք կարող փոխել, եթե մեզնից շատերն ալարում են տնից դուրս գալ, ասենք, իրենց կարծիքը բարձրաձայնելու և քվեարկության մասնակցելու համար: Մենք ծուլանում ենք նույնիսկ կոնֆետի թուղթն աղբամանը նետել… Էլ ինչպե՞ս պետք է հասնենք բարեկեցության, եթե մեզնից յուրաքանչյուրն ալարում է մոլախոտերից մաքրել հենց իր տունն ու իր հոգին:

Ծուլությունը գողության և սովի մայրն է

Դանթեի «Աստվածային կատակերգություն»-ում ծույլերը դժոխքի հինգերորդ շրջանում են գտնվում, որովհետև ծույլի համար գողանալն ավելի դյուրին է, քան աշխատանքով ապրուստ վաստակելը: Ծուլությունը մարդու անկման առաջին պատճառն է:

Ծուլություն. ինչպե՞ս ազատվել այս արատից

Ծուլության դեմ պայքարի լավագույն միջոցը աշխատանքն է

Իհարկե, մեզ իր «հպատակության» տակ առած «Նորին գերազանցություն ծուլությունը» հազար ու մի պատճառ կգտնի, որ տեղներիցս չշարժվենք: Նա գունավոր հեքիաթներ կպատմի մեր ընդունակոթւունների ու գերմարդկային ճիգերի մասին, քնքշորեն մեզ կփայփայի ու թույլ կտա անկողնում թավալվել, մինչև բոլորը սկսեն մեզնից երես թեքել: Եվ գուցե միայն այն ժամանակ, երբ առաստաղը փուլ գա մեր գլխին, կհասկանանք, որ այդպես շարունակել չի կարելի:
Ուղղակի տարիներ շարունակ ծուլության տիրապետության տակ ապրելուց հետո շատ դժվար է այն թոթափելը, քանի որ դրա օգնությամբ արմատացած սովորություններն արդեն բնավորության են վերածվում: Ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում՝ «Միտքը արարք է ծնում, արարքը՝ սովորություն, սովորությունը՝ բնավորություն, բնավորությունը՝ ճակատագիր»:
Հետևաբար ծուլությունը պետք է արմատախիլ անել հենց օրորոցում, երբ այն դեռ չի հասցրել բնավորության վերածվել:

Շատ կարևոր է որոշակի նպատակներ դնելն ու դրանց հասնելուն ձգտելը: Կյանքի գերագույն հաճույքներից մեկը արարումն է, ստեղծելը, աշխատանքի արդյունքը տեսնելն ու այն վայելելը: Մարդն ինքը, արարչի ստեղծագործությունը լինելով, իրեն չի կարող զրկել այդ աստվածատուր հաճույքից:

Երբ դուք հստակ, վեհ ու գեղեցիկ նպատակ ունեք, որին արժանի եք և կարող եք հասնել, եթե ցանկանում եք իրականացնել ձեր երազանքը, ապա ծուլությունը ձեզ երբեք չի հաղթի:

Ծուլությունը հեշտությամբ կոտրում է այն մարդկանց, որոնք չգիտեն, թե ուր են գնում և ինչ պետք է անեն: Եթե դուք դա գիտեք, դժվարություններն ու խոչընդոտները, որոնք միշտ անխուսափելի են, միայն կխթանեն ձեր վերելքը: Դրանք օրինաչափություն են, ավելին, դժվարություններն օգնում են կատարելության հասնել:

Երբ մենք սովորենք դժվարություններն ընկալել որպես վարպետության դպրոց, այդ ժամանակ կհաղթենք ծուլությունը:
Չէ՞ Որ ծուլությունը հենց այդ զենքերով է փորձում մեզ վախեցնել, իբր մեր ցանկություններն իրագործելի չեն հանդիպող բարդությունների պատճառով:

Յուրաքանչյուր մարդ ծուլության դեմ պայքարի իր յուրօրինակ ձևն ունի: Մեկը կարող է ինքն իրեն խոստումներ տալ, մեկ ուրիշը կարող է դիմացինին ինչ-որ բան ապացուցելու համար սեփական անշարժությունը հաղթահարել, մյուսին կարող է գրավել գյուղում տուն գնելու հեռանկարը, որի համար փող է պետք, իսկ առանց աշխատելու փող չես ունենա:

Մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի ընտրելու, թե ինչպիսի կյանքով է ուզում ապրել: Իսկ այդ ընտությունը երկուսի միջև է. կամ անշարժանում եք ու վերածվում ճահճում կռկռացող դոդոշի, կամ էլ հպարտ արծվի պես սավառնում եք դեպի բարձունքներ…

Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://www.kiss.am/news/c'owlowt'yown_inchpe_s_azatvel_ays_aratic/2013-09-02-28
Պետք է միասին ոտքի կանգնենք և հայտարարենք, որ... «Ինձ համար գործը բացահայտված է»․ Արամ Սարգսյա... «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը հրաժարվու... Բախվել են «BMW»-ն ու «Hyundai Elantra»-ն. 2 վ... Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանին շնորհվե... ԶՈւ զինծառայողի մասնակցությամբ խոշոր ավտովթար... Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում բողոքի մեծ ցույ... Մբապեն հակառեկորդ է սահմանել Բարսելոնայի դեմ ... Չքաղաքականացնե՜լ. ՀՀ մարդու իրավունքների պաշտ... ԿԸՀ նախագահը հերքում է ընտրացուցակներում կրկն... Ծանրամարտի երիտասարդական ԵԱ․ Ժորա Գրիգորյանը ... Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի... Եվրոպական դիտորդական առաքելությունները՝ Վրաստ... Երևանի մուշտակների խանութում հայտնաբերվել է տ... 8 մարդ է զոհվել Լիբանանում բնակելի շենքին իսր... Հիմա շատ ավելի արդիական է հատկապես BRICS-ը․ Ա... Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին ծաղիկներ ... Հրդեհ` Գյուլբենկյան փողոցում. հայտարարվել է հ... Զուրաբիշվիլին ընտրության արդյունքների վերաբեր... Արմավիրի մարզում բախվել են «BMW X5»-ն ու «Mer... ԼՂ-ում հիմնած իր փոքրիկ բիզնեսը շարունակում է... Այգեստանի տներից մեկում լսվել է պայթյունի ձայ... Ավտովթար՝ Երևանի կենտրոնում Աշխարհի լավագույն դարպասապահների վարկանիշն այ... Փորձարկվելու են էլեկտրական շչակներ Հիմնանորոգվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհը Ռենարը նորից գլխավորել է Սաուդյան Արաբիայի հա... Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբեր... Ադրբեջանցու դեմ այսօր չենք կարող կռվել, դրա հ... Ալիևը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին «Վրացակ... Հաղթանակը շատ տպավորիչ էր. Կոբախիձե ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործությա... Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վ... Հունգարիայի վարչապետը շնորհավորել է «Վրացական... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 27-ի համար Սա ՌԴ-ի խաղերն է, Վրաստանում ռուսական թևն անց... Քննարկում ենք մյուս տարի Մեղրի-Բագրատաշեն հեծ... Հրդեհ՝ Տիչինայի փողոցում ՃՏՊ՝ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին․ կա տուժ... «Երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկներ ... Գազ չի լինելու․ հասցեներ Քննչականում Հոկտեմբերի 27-ի հետ կապված մի քան... Զենքերը նախօրոք էին տարել ԱԺ, Հոկտեմբերի 27-ի... Ո՞ւր են. Հոկտեմբերի 27-ից հետո պաշտոնի կռիվ տ... Դիաբետիկ ռետինոպաթիա․ վաղ փուլերում ախտանշանն... Հրդեհ՝ Երևանի տներից մեկում. զոհ կա Թրամփի հաղթանակի դեպքում Վրաստանի ընդդիմությո... Հայտնի են Վրաստանի խորհրդարանական ընտրություն... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Խոհեմության և զսպվածության կոչ եմ անում․ Ռաֆա... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Մեքենան կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու մ... 36 ժամ ջուր չի լինելու «Երբեք փողին չեմ նայել». ամերիկյան ֆիլմերի հա... Աֆրիկայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակ... Նստանյարդի բորբոքում. ի՞նչ անել, եթե ցավերը չ... Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են ... Անգլիական ակումբի ներկայացուցիչները բանակցութ... Հրդեհ՝ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում «Խխունջի երազը»՝ լավագույն լիամետրաժ ֆիլմ. հա... Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի ... Ընդդիմադիր կուսակցություններն ընտրության արդյ... Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանում իրավիճ... Քանդակին ես տվեցի իմ դեմքը, իսկ քանդակը ինձ տ... Մանրամասներ՝ երգչուհու 24-ամյա քրոջ մասնակցու... 2 բնակարան, 14 մլն դրամ ավանդ, 13 մլն դրամ եկ... «Վրացական երազանք»-ն առաջատարն է․ ԿԸՀ նախագահ Թալանել են ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի մեքեն... Ֆիլիպիններում փոթորկի հետևանքով 81 մարդ զոհել... Բենզալցակայանի մոտ կայանված «Mercedes»-ում հր... Ցանկանում ենք Ինտեր Մայամին դարձնել աշխարհի խ... Երևանում 18-ամյա վարորդը «Volkswagen id.4»-ով... Կարեն Խաչանովը թենիսի «Vienna Open»-ի եզրափակ... Եվրոպական Վրաստանը հաղթում է 52%-ով նույնիսկ ... Ուղիղ միացում Թբիլիսիից. Վրաստանում հետընտրակ... Ընտրատեղամասի մոտ ծեծել են «Ազգային շարժման» ... Դանակահարություն, ծեծ ու բազմաթիվ խախտումներ.... Վրաստանում բերման է ենթարկվել 5 դիտորդ. ընդդի... Այրվել է մոտ 250 հակ անասնակեր Հրդեհ՝ Եղվարդում․ ավտոմեքենա է այրվել Ցանկանում ենք ստանալ սահմանադրական մեծամասնու... Ռոբինյոն նոր զբաղմունք է գտել բրազիլական բանտ... Իրավաբանական «ժուլիկություն» է․ Արսեն Բաբայան... 10 սահմանապահ է սպանվել Իրանում Մեքենան բախվել է քարերին ու հայտնվել դաշտում.... Ճամբարակում ձյուն է տեղում Այդ տղայի մեջ զարգացած է մարդասպանի բնազդը․ Վ... Լոռիում ավտոմեքենա է այրվել Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է, որ Վրաստանի... 24-ամյա վարորդը «Tesla»-ով կոտրել է աղբամաննե... ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ-ում առան... ԱԺ պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակազմի ... Վթարից մաhացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քու... Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասի քվեներն անվավե... ՌԴ-ն խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի ... Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ու... Երևանում բախվել են թիվ 97 երթուղային ավտոբուս...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan