Ֆրանսիայում փակ են տեսարժան վայրերը, ռեստորանները, սրճարանները կորոնավիրուսի տարածման պատճառով
Ֆրանսիան ձեռնարկել է խիստ սահմանափակող միջոցներ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար, հաղորդում է BBC News-ը:
Եվրամիության խոշորագույն երկրներից մեկը հայտնվել է կորոնավիրուսի տարածման սպառնալիքի ներքո: Այդ երկրում COVID-19-ի հետեւանքով մահացել է 91 մարդ:
Ավելի վաղ արտակարգ գործողություններ էին ձեռնարկվել գրեթե բոլոր երկրների կողմից, որոնցում գրանցվել էին նոր տիպի կորոնավիրուսի դեպքեր:
Օրինակ, Իսպանիան եւ Իտալիան հայտարարել են խիստ մեկուսացման մասին, Լիտվան սահմանել է կարանտինի ռեժիմ ամբողջ երկրում, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է արտակարգ դրություն երկրի տարածքում: