Արքայազն Հարրին Կանադա է վերադարձել Մեգան Մարքլի և 10 ամսական որդու մոտ
Սասեքսի դուքս Հարրին Մեծ Բրիտանիայում ավարտել է իր բոլոր գործերը եւ կոմերցիոն չվերթով իր թիկնապահների թիմի հետ մեկնել Կանադա:
Այժմ Մեծ Բրիտանիայի թագուհու թոռն արդեն հանդիպել է որդուն, որը Վանկուվերում է մնացել մինչ նրա ծնողները վերջին անգամ կատարել են իրենց թագավորական պարտականությունները: Մարտի 31-ից դուքսերը պաշտոնապես կդադարեն համարվել միապետական ընտանիքի ավագ անդամներ:
Մեգան Մարքլը փոքրիկ Արչիի մետ է վերադարձել դեռեւս երկուշաբթի՝ Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլյամի հետ «հրաժեշտից» հետո: Սասեքսի դքսուհու ամուսնուն եւս մի քանի օր է պահանջվել Բուքինգհեմյան պալատում վերջին հանդիպումների համար: