Էջմիածնի դպրոցի աշակերտներին եւ նրանց ծնողներին մեկուսացնում են (Լուսանկար)
Ինչպես քիչ առաջ հաղորդել էինք, Կորոնավիրուսով վարակվածների մեջ դպրոցահասակ երեխա կա:
Էջմիածնում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխան մասնակցել էր հայտնի նշանդրեքին: Հայտնի է դարձել, որ երեխան սովորում է Էջմիածնի 4-րդ դպրոցում, երրորդ դասարանում, առաջին հերթում:
Այս պահին մեկուսացնում են երեխայի դասարանի աշակերտներին եւ ծնողներին:
Նրանց դպրոցի բակից տեղափոխում են հատուկ ավտոբուսով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են:
Նշենք, որ ըստ վերջին տվյալների՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի։