Կորոնավիրուսով վարակվածների մեջ դպրոցահասակ երեխա կա․ ԱՆ
Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
«Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են»,-ասված է հայտարարության տեքստում։
Նշենք, որ ըստ վերջին տվյալների՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի։