Լիտվայի իշխանությունները երկրում կարանտին են հայտարարել
Լիտվայի իշխանությունները հայտարարել են մարտի 16-ից ամբողջ երկում կարանտինի ռեժիմ սահմանելու մասին, հայտնում է Delfi-ն։
«Լիտվական կառավարությունը որոշել է ողջ Լիտվական Հանրապետության տարածքում կարանտին հայտարարել»,- կառավարության նիստում հայտնել է երկրի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը։
Կարանտինի սահմանման հետ կարգելվի արտասահմանցիների մեծ մասի մուտքը Լիտվա, կփակվի խանութների մեծ մասը, բացառությամբ՝ մթերայինների։ Արգելքները չեն վերաբերի ապրանքների շրջանառությանը։
Բացի այդ, երկրում կփակվեն բոլոր կրթական հաստատությունները, ռեստորանները, սրճարանները եւ բարերը։