Երևան, 28.Հոկտեմբեր.2024, 00:00 |
«Կոալիցիա փոփոխությունների համար»-ը հրաժարվու... Բախվել են «BMW»-ն ու «Hyundai Elantra»-ն. 2 վ... Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանին շնորհվե... ԶՈւ զինծառայողի մասնակցությամբ խոշոր ավտովթար... Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում բողոքի մեծ ցույ... Մբապեն հակառեկորդ է սահմանել Բարսելոնայի դեմ ... Չքաղաքականացնե՜լ. ՀՀ մարդու իրավունքների պաշտ... ԿԸՀ նախագահը հերքում է ընտրացուցակներում կրկն... Ծանրամարտի երիտասարդական ԵԱ․ Ժորա Գրիգորյանը ... Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի... Եվրոպական դիտորդական առաքելությունները՝ Վրաստ... Երևանի մուշտակների խանութում հայտնաբերվել է տ... 8 մարդ է զոհվել Լիբանանում բնակելի շենքին իսր... Հիմա շատ ավելի արդիական է հատկապես BRICS-ը․ Ա... Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին ծաղիկներ ... Հրդեհ` Գյուլբենկյան փողոցում. հայտարարվել է հ... Զուրաբիշվիլին ընտրության արդյունքների վերաբեր... Արմավիրի մարզում բախվել են «BMW X5»-ն ու «Mer... ԼՂ-ում հիմնած իր փոքրիկ բիզնեսը շարունակում է... Այգեստանի տներից մեկում լսվել է պայթյունի ձայ... Ավտովթար՝ Երևանի կենտրոնում Աշխարհի լավագույն դարպասապահների վարկանիշն այ... Փորձարկվելու են էլեկտրական շչակներ Հիմնանորոգվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհը Ռենարը նորից գլխավորել է Սաուդյան Արաբիայի հա... Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբեր... Ադրբեջանցու դեմ այսօր չենք կարող կռվել, դրա հ... Ալիևը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին «Վրացակ... Հաղթանակը շատ տպավորիչ էր. Կոբախիձե ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործությա... Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վ... Հունգարիայի վարչապետը շնորհավորել է «Վրացական... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 27-ի համար Սա ՌԴ-ի խաղերն է, Վրաստանում ռուսական թևն անց... Քննարկում ենք մյուս տարի Մեղրի-Բագրատաշեն հեծ... Հրդեհ՝ Տիչինայի փողոցում ՃՏՊ՝ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին․ կա տուժ... «Երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկներ ... Գազ չի լինելու․ հասցեներ Քննչականում Հոկտեմբերի 27-ի հետ կապված մի քան... Զենքերը նախօրոք էին տարել ԱԺ, Հոկտեմբերի 27-ի... Ո՞ւր են. Հոկտեմբերի 27-ից հետո պաշտոնի կռիվ տ... Դիաբետիկ ռետինոպաթիա․ վաղ փուլերում ախտանշանն... Հրդեհ՝ Երևանի տներից մեկում. զոհ կա Թրամփի հաղթանակի դեպքում Վրաստանի ընդդիմությո... Հայտնի են Վրաստանի խորհրդարանական ընտրություն... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Խոհեմության և զսպվածության կոչ եմ անում․ Ռաֆա... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Մեքենան կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու մ... 36 ժամ ջուր չի լինելու «Երբեք փողին չեմ նայել». ամերիկյան ֆիլմերի հա... Աֆրիկայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակ... Նստանյարդի բորբոքում. ի՞նչ անել, եթե ցավերը չ... Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են ... Անգլիական ակումբի ներկայացուցիչները բանակցութ... Հրդեհ՝ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում «Խխունջի երազը»՝ լավագույն լիամետրաժ ֆիլմ. հա... Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի ... Ընդդիմադիր կուսակցություններն ընտրության արդյ... Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանում իրավիճ... Քանդակին ես տվեցի իմ դեմքը, իսկ քանդակը ինձ տ... Մանրամասներ՝ երգչուհու 24-ամյա քրոջ մասնակցու... 2 բնակարան, 14 մլն դրամ ավանդ, 13 մլն դրամ եկ... «Վրացական երազանք»-ն առաջատարն է․ ԿԸՀ նախագահ Թալանել են ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի մեքեն... Ֆիլիպիններում փոթորկի հետևանքով 81 մարդ զոհել... Բենզալցակայանի մոտ կայանված «Mercedes»-ում հր... Ցանկանում ենք Ինտեր Մայամին դարձնել աշխարհի խ... Երևանում 18-ամյա վարորդը «Volkswagen id.4»-ով... Կարեն Խաչանովը թենիսի «Vienna Open»-ի եզրափակ... Եվրոպական Վրաստանը հաղթում է 52%-ով նույնիսկ ... Ուղիղ միացում Թբիլիսիից. Վրաստանում հետընտրակ... Ընտրատեղամասի մոտ ծեծել են «Ազգային շարժման» ... Դանակահարություն, ծեծ ու բազմաթիվ խախտումներ.... Վրաստանում բերման է ենթարկվել 5 դիտորդ. ընդդի... Այրվել է մոտ 250 հակ անասնակեր Հրդեհ՝ Եղվարդում․ ավտոմեքենա է այրվել Ցանկանում ենք ստանալ սահմանադրական մեծամասնու... Ռոբինյոն նոր զբաղմունք է գտել բրազիլական բանտ... Իրավաբանական «ժուլիկություն» է․ Արսեն Բաբայան... 10 սահմանապահ է սպանվել Իրանում Մեքենան բախվել է քարերին ու հայտնվել դաշտում.... Ճամբարակում ձյուն է տեղում Այդ տղայի մեջ զարգացած է մարդասպանի բնազդը․ Վ... Լոռիում ավտոմեքենա է այրվել Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է, որ Վրաստանի... 24-ամյա վարորդը «Tesla»-ով կոտրել է աղբամաննե... ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ-ում առան... ԱԺ պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակազմի ... Վթարից մաhացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քու... Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասի քվեներն անվավե... ՌԴ-ն խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի ... Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ու... Երևանում բախվել են թիվ 97 երթուղային ավտոբուս... Ամոթալի է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ... Մառնեուլիի սակրեբուլոյի անդամը քվեաթերթիկներ ...

Ինչպե՞ս դառնալ պահանջված մասնագետ

Յուրաքանչյուրն էլ ցանկանում է այնպիսի գործի տիրապետել, որը մեծ պահանջարկ է վայելում, լինել այնպիսի մասնագետ, ում գործատուները ձեռքից ձեռք են խլում: Իսկ դուք չե՞ք ցանկանում պահանջված և անփոխարինելի լինել: Այս հարցին ի պատասխան թերևս կհնչի հետևյալը. «Ախր, լավ գործ չկա»: Ոմանք էլ ուսերը կթոթվեն ու գործ չունենալու համար կդժգոհեն ամեն ինչից, բայց ոչ իրենցից: Ծայրահեղ դեպքում իրենց վերաբերյալ միայն բախտ չունենալուն կանդրադառնան: Ու այդպես էլ ոչ մեկի մտքով չի անցնի պատճառը ոչ թե իրենից դուրս, այլ ի՛ր մեջ փնտրել: Դե եթե պատճառը մեզնից դուրս է, ուրեմն մենք ուղղակի դիտորդի դերում ենք: Ահա՛ թե «որտեղ է թաղված շան գլուխը»: 

Վատ կամ անկարևոր մասնագիտություն չկա: Կարևորը ցանկացած գործի լավ տիրապետելն է: Յուրաքանչյուրը պետք է իր գործի վարպետը դառնա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե մարդը մշտապես կատարելության է ձգտում և յուրացնում է տվյալ ոլորտի բոլոր նորությունները, հարստացնում գիտելիքների պաշարը, նոր հմտություններ ձեռք բերում: Հաջող կարիերա կառուցելու համար կատարելագործվելու ձգտումը թերևս ամենակարևոր պայմանն է: Հնարավոր է, որ առաջարկվող մեթոդն այնքան էլ հեշտ չէ, բայց որտե՞ղ է լսված, որ սերմեր չցանեք, տնկիները չխնամեք, մոլախոտերը չհեռացնեք ու վերջում առատ բերք ստանաք…

Լավ մասնագետը միշտ և ամենուր պահանջված է: Ժամանակները, տնտեսական վիճակն ու ճգնաժամերը այնքան էլ նշանակություն չունեն:

Ի դեպ, գուցե ինչ-որ առումով տնտեսական ճգնաժամն ու ֆինանսական անկայունությունը լակմուսի թղթի դեր են խաղում, քանի որ թացը չորից զատվում է, պատկերն ավելի հստակ է դառնում: Շատ դեպքերում աշխատանքն ու աշխատավարձի մի մասը կորցրեցին հենց նրանք, ովքեր չկարողացան իրենց գիտելիքների ու հմտություննների շնորհիվ դիմակայել: Գաղտնիք չէ, որ այժմ գործատուներն իրենց բիզնեսը հաջող զարգացնելու համար լավ մասնագետներ են փնտրում: Այժմ գիտելիքներ ունենալն ու նորություններին տիրապետելն ավելի կարևոր է, քան դիպլոմ ունենալը: Մասնագետներից էլ նրա՛նք են ավելի գնահատվում, ովքեր իսկապես աշխատում են, այլ ոչ թե նրանք, ովքեր աշխատանքի գալով՝ նստում են համակարգչի §ղեկին¦ ու ճամփորդում վիրտուալ արկածների աշխարհում: Այսպիսի աշխատողն իրական կյանքում ոչնչի չի կարող հասնել:

Պրոֆեսիոնալ ոչ թե ծնվում են, այլ դառնում: Միայն պետք է տքնաջան աշխատել և առաջ շարժվելու ցանկություն ունենալ: Պետք է ողջ կյանքում շարունակել սովորել:

Ինչպե՞ս դառնալ պահանջված մասնագետ

Պետք է ժամանակին համընթաց շարժվել: Այսօր միայն մեկ, թեկուզ և հարգի մասնագիտության տիրապետելը քիչ է: Եթե անկեղծ լինեք, կխոստովանեք, որ բուհում անցած ողջ դասընթացը չեք հիշում, և ամեն ինչ չէ, որ ժամանակին յուրացրել եք, իսկ որքա՜ն գրականություն կա, որ դեռ չեք էլ կարդացել:
Տասնութ տարեկանում շատ քչերն են հստակ պատկերացնում, թե որն է հաստափոր գրքեր կարդալու և լաբորատոր աշխատանք կամ ստուգողական գրելու իմաստը: Դրա փոխարեն կարելի է ճարպկորեն խուսանավել և քննությունը կամ ստուգարքը հանձնելու շատ ավելի հեշտ ձևեր գտնել: Մարդիկ այդ ամենի իմաստը հասկանում են այն ժամանակ, երբ հայտնվում են բուհում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու փաստի առջև: Բայց այդ ժամանակ արդեն ուսանողական տարիները հետ վերադարձնել հնարավոր չէ: Սակայն էլի՛ ուշ չէ: Խնդրի լուծումը, միևնույն է, ձեր ձեռքում է:

Առաջին քայլերը

Կարելի է դասագրքեր, ձեռնարկներ գնել և ինքնակրթությամբ զբաղվել: Կարելի է նաև ավելի արդյունավետ տարբերակ ընտրել. հաճախել որակավորման բարձրացման դասընթացների, որոնք վերջին տարիներին օրեցօր ավելանում են: Դրա պատճառը թերևս աշխատուժի մշտապես մի ոլորտից մյուսը տեղափոխվելն է: Մասնագետների հոսքն ուղղվում է դեպի ավելի հեռանկարային ու բարձր վարձատրվող ոլորտներ: Եվ ահա այդ ժամանակ վերապատրաստումն ավելի քան անհրաժեշտ է դառնում: Նոր մասնագիտությունների կարիքն օրեցօր ավելանում է: Դրանցից շատերի մասին առաջ չէինք էլ մտածում, իսկ հիմա կան ամենատարբեր դասընթացներ, որոնց հաճախելով՝ կարող եք խորացնել ձեր մասնագիտական հմտությունները կամ մի նոր մասնագիտություն ձեռք բերել:

Պետք չէ դասընթացի գնալ միայն այն պատճառով, որ չեք ուզում հետ ընկնել ձեր ընկերուհուց կամ ցանկանում եք «ռեզյումեում» մի կետ էլ ավելացնել: Անընդմեջ և շարունակական կրթությունը, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների արդիականացման վրա, ձեզ անհրաժեշտ է գիտելիքներ ձեռք բերելու, կարիերայում առաջ շարժվելու, այլ ոչ թե նորաձևությունից հետ չմնալու համար: Այն գործը, որի մեջ ցանկանում եք հմտանալ, պետք է ձեզ սիրելի լինի, համապատասխանի ձեր հետաքրքրություններին ու ընդունակություններին, լինի այն, որում, համոզված եք, որ կարող եք լիովին ինքնադրսևորվել, այլ խոսքով, պետք է այն ձե՛րը լինի: Եթե արդեն աշխատում եք ձեր սիրած մասնագիտությամբ, ապա դրա շրջանակներում վերապատրաստումը տնտեսության անընդհատ փոփոխվող պահանջներին հարմարվելու հնարավորություն կստեղծի:

Գտեք այն, ինչ փնտրում եք

Ինչպե՞ս դառնալ պահանջված մասնագետ Եվ այսպես, եթե կարիերայի սանդուղքով բարձրանալու միտք ունեք, ևս մեկ անգամ ինքներդ ձեզ համար հստակեցրեք, թե ձեր նախասիրություններն ու ընդունակությունները որոնք են:
Ո՞ր գործը կարող եք իսկապես լավ անել, որտե՞ղ եք ձեզ տեսնում: Ելակետ ունենալով այն գիտելիքները, որոնք արդեն ունեք, որոշեք, թե որտեղ եք թերանում և ինչ բաց տեղեր կան, որոնք պետք է լրացնել:

Դրանից հետո պետք է փնտրել այն դասընթացը, որը համապատասխանում է ձեր պահանջներին: Հիշե՛ք, ոչ մի իրեն հարգող դպրոց կես տարում հանձն չի առնի հումանիտար կամ տեխնիկական մասնագիտությունների լիարժեք ուսուցում: Դրանց լիովին տիրապետելու համար կայուն հիմքեր են պետք: Կարճ ժամանակում «թխված մասնագետը» չի համապատասխանի այդ մասնագիտության նկատմամբ պետական պահանջներին: Այնպես որ, եթե ցանկանում եք նոր և լուրջ մասնագիտություն ձեռք բերել, ձեր կյանքն արմատապես փոխել, ուրեմն հաստատ ոչ թե պետք է վերապատրաստվեք, այլ երկրորդ լիարժեք բարձրագույն կրթությունը ստանաք:
Ցավոք, այժմ որակավորման բարձրացման հումանիտար ծրագրերում ընդգրկվում են բոլոր ցանկացողները:

Ժամանակը փող է

Մարդն ամեն րոպե հայտնվում է որևէ ընտրության առջև: Այս դեպքում ևս դուք պետք է կարողանաք բազում առաջարկներից ճիշտ ընտրություն կատարել: Կան վերապատրաստման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր: Թե դրանցից որը կընտրեք, կախված է միայն այն հանգամանքից, թե դուք ինչ նպատակ եք հետապնդում և որքան ժամանակ ունեք ձեր տրամադրության տակ:
Կարճաժամկետ ծրագրերը համակարգված գիտելիքներ չեն տալիս, իսկ երկարաժամկետները չափազանց աշխատատար են և միշտ չէ, որ համապատասխանում են մասնագետի աշխատանքի պրոֆիլին:
Բացի այդ երկարաժամկետ ծրագրերը դժվար է հեռակա կարգով սովորելը, այն դեպքում, երբ միջնաժամկետ դասընթացները շատ հարմար են, քանի որ կարելի է հաճախել առանց աշխատանքից կտրվելու: Մեկ շաբաթյա ծրագրերը հարմար են նրանց համար, ովքեր ցանկանում են որոշակի ուղղությամբ իրենց գիտելիքները կատարելագործել և նորություններին տիրապետել:
Մեկից երեք շաբաթ տևողությամբ դասընթացները շահեկան են և՛ անհատ աշխատողի, և՛ ձեռնարկության համար: Առաջին հերթին, այդպիսի դասընթացը թանկ չէ և, երկրորդ, կարիք չկա երկար ժամանակով կտրվել հիմնական գործունեությունից:

Ժամկետների ընտրությունից բացի մեկ ուրիշ ընտրություն էլ կա՝ դասընթացի պիտանելիությունը: Այսօր ամեն քայլափոխի կրթական հաստատությունների գովազդներ են՝ սեմինարներ, թրեյնինգներ, նաև այնպիսիք, որոնք ոչ մեկին պետք չեն: Ի՞նչ պետք է անի նա, ում իսկապես անհրաժեշտ է սովորել: Պատասխանը շատ պարզ է՝ պետք տեղեկություններ փնտրել և դրանք ստուգել:

Նախ՝ պետք է նայեք գովազդային հայտարարությունները կամ ինտերնետային կայքերը: Եթե տվյալ կենտրոնի տրամադրած տեղեկությունները քիչ են, ուրեմն այդ առաջարկն այնքան էլ լուրջ չէ: Իսկ եթե գտնում եք այն ամենը, ինչը ձեզ հետաքրքրում է (սեմինարների մանրազնին նկարագրություն, բնութագրեր, հաջող գործունեության օրինակներ և այլն), ապա կարող եք անցնել երկրորդ փուլին: Պետք է մանրազնին ստուգել ներկայացված ողջ տեղեկատվության ճշմարտացիությունը: Դիմեք ձեր ընկերներին, աշխատակիցներին, հեռախոսազանգերով պարզեք: Եվ միայն այն ժամանակ, երբ դրական ինֆորմացիան մի քանի անգամ կհաստատվի, կարող եք փող ծախսել, վստահ լինելով, որ այն իզուր վատնած չլինելու հավանականությունը մեծ է:

Պե՞տք է, արդյոք, որ բարձրացնեք ձեր որակավորումը

Իհա՛րկե, որակավորման բարձրացումը ոչ մեկին չի խանգարի: Այժմ գրեթե բոլոր մասնագիտությունների համար դասընթացներ և թրեյնինգներ են առաջարկվում: Բավական է միայն հայտարարությունների որևէ թերթ վերցնեք կամ համացանցում փնտրեք:
Սակայն կան նաև այնպիսի մասնագիտություններ, որոնց դեպքում դա ոչ թե ցանկալի է, այլ անհրաժեշտ: Օրինակ, բժշկի մասնագիտությունը: Այստեղ, ինչպես ասում են, երկրորդ կարծիք լինել չի կարող: Բուժման նոր մեթոդներ, դեղեր, սարքավորումներ: Այդ նույն ցուցակում են նաև ուսուցիչները, դիմահարդարները, հաշվապահները:
Ժամանակը տեղում կանգ չի առնում, ամեն տարի ինչ-որ բան մոռացության է տրվում, ինչ-որ բան հնանում: Ցանկացած դեպքում անհրաժեշտ է կրթության մակարդակը բարձրացնել: Որոշողը դուք եք՝ ինքնուրու՞յն, թե՞ դասընթացների հաճախելով:
Հաջողություն ձեզ:

Հ.Գ. Ընթերցողներից շատերն այս հոդվածը կարդալով՝ միանգամայն տեղին կվրդովվեն, նկատի ունենալով այն բազմահազարներին, ովքեր լավ մասնագետներ լինելով, անարդարացիորեն զրկվել են աշխատանքից ու նրանց տեղը զբաղեցրել են անարժանները: Կամ մատնացույց կանեն լուրջ հիմնարկներում նստած «շարիկ գլորողներին»: Ցավոք, դա մեզ մոտ իրողություն է: Սակայն նկատի ունենալով պատճառ-հետևանքային կապը՝ փորձում ենք ցույց տալ այն ուղին, որով կարելի է հասնել բոլոր խնդիրների լուծմանը: Այդ ուղին մեկն է՝ ամեն ինչ սկսիր քեզնից:

Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://www.kiss.am/news/inchpe_s_dar_39_nal_pahanjvac_39_masnaget/2013-08-29-27
«Կոալիցիա փոփոխությունների համար»-ը հրաժարվու... Բախվել են «BMW»-ն ու «Hyundai Elantra»-ն. 2 վ... Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանին շնորհվե... ԶՈւ զինծառայողի մասնակցությամբ խոշոր ավտովթար... Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում բողոքի մեծ ցույ... Մբապեն հակառեկորդ է սահմանել Բարսելոնայի դեմ ... Չքաղաքականացնե՜լ. ՀՀ մարդու իրավունքների պաշտ... ԿԸՀ նախագահը հերքում է ընտրացուցակներում կրկն... Ծանրամարտի երիտասարդական ԵԱ․ Ժորա Գրիգորյանը ... Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի... Եվրոպական դիտորդական առաքելությունները՝ Վրաստ... Երևանի մուշտակների խանութում հայտնաբերվել է տ... 8 մարդ է զոհվել Լիբանանում բնակելի շենքին իսր... Հիմա շատ ավելի արդիական է հատկապես BRICS-ը․ Ա... Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողին ծաղիկներ ... Հրդեհ` Գյուլբենկյան փողոցում. հայտարարվել է հ... Զուրաբիշվիլին ընտրության արդյունքների վերաբեր... Արմավիրի մարզում բախվել են «BMW X5»-ն ու «Mer... ԼՂ-ում հիմնած իր փոքրիկ բիզնեսը շարունակում է... Այգեստանի տներից մեկում լսվել է պայթյունի ձայ... Ավտովթար՝ Երևանի կենտրոնում Աշխարհի լավագույն դարպասապահների վարկանիշն այ... Փորձարկվելու են էլեկտրական շչակներ Հիմնանորոգվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհը Ռենարը նորից գլխավորել է Սաուդյան Արաբիայի հա... Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբեր... Ադրբեջանցու դեմ այսօր չենք կարող կռվել, դրա հ... Ալիևը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին «Վրացակ... Հաղթանակը շատ տպավորիչ էր. Կոբախիձե ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործությա... Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վ... Հունգարիայի վարչապետը շնորհավորել է «Վրացական... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 27-ի համար Սա ՌԴ-ի խաղերն է, Վրաստանում ռուսական թևն անց... Քննարկում ենք մյուս տարի Մեղրի-Բագրատաշեն հեծ... Հրդեհ՝ Տիչինայի փողոցում ՃՏՊ՝ Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին․ կա տուժ... «Երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկներ ... Գազ չի լինելու․ հասցեներ Քննչականում Հոկտեմբերի 27-ի հետ կապված մի քան... Զենքերը նախօրոք էին տարել ԱԺ, Հոկտեմբերի 27-ի... Ո՞ւր են. Հոկտեմբերի 27-ից հետո պաշտոնի կռիվ տ... Դիաբետիկ ռետինոպաթիա․ վաղ փուլերում ախտանշանն... Հրդեհ՝ Երևանի տներից մեկում. զոհ կա Թրամփի հաղթանակի դեպքում Վրաստանի ընդդիմությո... Հայտնի են Վրաստանի խորհրդարանական ընտրություն... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Խոհեմության և զսպվածության կոչ եմ անում․ Ռաֆա... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Մեքենան կոտրել է երկաթե արգելապատնեշներն ու մ... 36 ժամ ջուր չի լինելու «Երբեք փողին չեմ նայել». ամերիկյան ֆիլմերի հա... Աֆրիկայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակ... Նստանյարդի բորբոքում. ի՞նչ անել, եթե ցավերը չ... Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են ... Անգլիական ակումբի ներկայացուցիչները բանակցութ... Հրդեհ՝ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում «Խխունջի երազը»՝ լավագույն լիամետրաժ ֆիլմ. հա... Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի ... Ընդդիմադիր կուսակցություններն ընտրության արդյ... Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանում իրավիճ... Քանդակին ես տվեցի իմ դեմքը, իսկ քանդակը ինձ տ... Մանրամասներ՝ երգչուհու 24-ամյա քրոջ մասնակցու... 2 բնակարան, 14 մլն դրամ ավանդ, 13 մլն դրամ եկ... «Վրացական երազանք»-ն առաջատարն է․ ԿԸՀ նախագահ Թալանել են ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի մեքեն... Ֆիլիպիններում փոթորկի հետևանքով 81 մարդ զոհել... Բենզալցակայանի մոտ կայանված «Mercedes»-ում հր... Ցանկանում ենք Ինտեր Մայամին դարձնել աշխարհի խ... Երևանում 18-ամյա վարորդը «Volkswagen id.4»-ով... Կարեն Խաչանովը թենիսի «Vienna Open»-ի եզրափակ... Եվրոպական Վրաստանը հաղթում է 52%-ով նույնիսկ ... Ուղիղ միացում Թբիլիսիից. Վրաստանում հետընտրակ... Ընտրատեղամասի մոտ ծեծել են «Ազգային շարժման» ... Դանակահարություն, ծեծ ու բազմաթիվ խախտումներ.... Վրաստանում բերման է ենթարկվել 5 դիտորդ. ընդդի... Այրվել է մոտ 250 հակ անասնակեր Հրդեհ՝ Եղվարդում․ ավտոմեքենա է այրվել Ցանկանում ենք ստանալ սահմանադրական մեծամասնու... Ռոբինյոն նոր զբաղմունք է գտել բրազիլական բանտ... Իրավաբանական «ժուլիկություն» է․ Արսեն Բաբայան... 10 սահմանապահ է սպանվել Իրանում Մեքենան բախվել է քարերին ու հայտնվել դաշտում.... Ճամբարակում ձյուն է տեղում Այդ տղայի մեջ զարգացած է մարդասպանի բնազդը․ Վ... Լոռիում ավտոմեքենա է այրվել Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է, որ Վրաստանի... 24-ամյա վարորդը «Tesla»-ով կոտրել է աղբամաննե... ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ-ում առան... ԱԺ պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակազմի ... Վթարից մաhացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քու... Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասի քվեներն անվավե... ՌԴ-ն խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի ... Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ու... Երևանում բախվել են թիվ 97 երթուղային ավտոբուս... Ամոթալի է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ... Մառնեուլիի սակրեբուլոյի անդամը քվեաթերթիկներ ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan