«Մարդուն ծիծաղ է հարկավոր, ինչպես ծաղկին արեւի լույս»․ Լիա Զախարյանը՝ ծաղկավոր զգեստով
Երիտասարդ դերասանուհի, արդեն նաեւ բլոգեր Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային քնքուշ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է խորը բացվածքով ծաղկավոր զգեստ։ Մեղմ շպարով է, արձակած վարսերով։ Հրապարակմանը կից Լիան ռուսերե լեզվով գրել է․ «Մարդուն ծիծաղ է հարկավոր, ինչպես ծաղկին արեւի լույս»։
Օրերս հրապարակված հոլովակում դերասանուհին կրում էր սպիտակ երանգի, տոպ, որն ընդգծել էր նրա նեղ գոտկատեղը, սեւ երանգի սպորտային տաբատ, գուլպաներ, բարձրակրունկներ։ Լիան արձակել էր վարսերն ու նուրբ շպար ընտրել։ Նրա կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։