Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահերի թիվը մեկ օրվա ընթացքում համարյա կրկնապատկվել է
Վերջին օրերին Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է տասը մարդ։ Այսպիսով, մահերի ընդհանուր թիվը կազմել է 21, հայտնում է BBC News-ը։
Մեծ Բրիտանիայի կառավարության գլխավոր բժշկական խորհրդական, պրոֆեսոր Քրիս Ուիթիի խոսքերով՝ կորոնավիրուսից բոլոր մահացածները «ռիսկի խմբում» են եղել։
Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը Բրիտանիայում հասել է 1 140-ի։ Ընդ որում, կորոնավիրուսի թեսթ երկրում հանձնել է 37 746 մարդ։
Մահվան բոլոր դեպքերը գրանցվել են Անգլիայում՝ Լոնդոն, Բիրմինհեմ եւ Լեսթեր քաղաքներում։