Կարճ կիսաշրջազգեստ, սլացիկ ոտքեր․ Դիանա Մալենկոյի ոճային կերպարը
Հաղորդավարուհի եւ դերասանուհի Դիանա Մալենկոյին հեռուստաէկրաններին կարելի է տեսնել ցանկացած կերպարով: Նա այն հեռուստադեմքերից է, որը երբեք չի վախեցել արտաքին տեսքի փորձարկումներից: Դիանան նաեւ այն համարձակ հայտնիներից է, որը պարբերաբար կիսվում է այնպիսի լուսանկարներով, որոնցում երեւում է նրա բնական տեսքը՝ առանց դիմահարդարման:
Դիանան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է ոճային ու հմայիչ կերպարում։ Նա կրում է ճերմակ կարճաթեւ շապիկ, վարդագույն երանգի կիսաշրջազգեստ, նույն երանգի լայնեզր գլխարկ։ Նա մեղմ շպարով է, վարսերը գեղեցիկ հավաքված են։ Հրապարակմանը կից Դիանան մեկնաբանություն չի թողել։
Ավելի վաղ հրապարակված տեսանյութում Դիանան ներկայացրել էր պարային փորձից մի հատված։ Նա կրում էր սեւ հանդերձանք․ ուլտրակարճ կիսատաբատ, լայն վերնաշապիկ։ Հոլովակին կից հմայիչ հաղորդավարուհին կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Երկու ամիս փորձ չանելուց հետո...)»։