Սանդերսը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի հետեւանքները կարող են գերազանցել Երկրորդ աշխարհամարտի կորուստները
եմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Բեռնի Սանդերսը նախազգուշացրել է, որ երկրում կորոնավիրուսի հետեւանքները կարող են կորուստների իրենց մասշտաբով գերազանցել Երկրորդ աշխարհամարտի հետեւանքով կրած կորուստներին, հայտնում է Fox News-ը:
«Ոչ ոք չգիտի, թե սա քանի ճակատագրական ավարտ կարող է ունենալ կամ քանի մարդ կհիվանդանա, բայց մենք բոլորս հույս ունենք, որ նրանց թիվը հնարավորինս ցածր կլինի»,- հայտարարել է Սանդերսը Վերմոնթ նահանգում իր ելույթի ժամանակ:
«Բայց մենք նաեւ ստիպված ենք ընդունել, որ կորուստների թիվը կարող է անգամ ավելի մեծ լինել, քան Երկրորդ աշխարհամարտի տարիներին Զինված ուժերի կրած կորուստները: Այլ խոսքով՝ մեզ մոտ մեծ ճգնաժամ է, եւ մենք պետք է դրան համապատասխան գործենք»,- հավելել է նա:
Հեռուստաալիքը նշում է, որ Սանդերսի կանխատեսումը, կարծես, համահունչ է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի կանխատեսմանը, որը կարծում է, որ կորոնավիրուսի հետեւանքով կարող է մահանալ 200 հազարից մինչեւ 1,7 մլն մարդ: Ընդ որում՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ԱՄՆ ԶՈՒ-ն կորցրել է 400 հազար մարդ, իսկ մոտ 700 հազարը հայրենիք է վերադարձել վիրավորումներով: