Սաթի Կազանովան կորոնավիրուսի պատճառով բաժանվել է իտալացի ամուսնուց
37-ամյա Սաթի Կազանովան ամուսնու հետ հայտնվել է հարկադիր բաժանման մեջ։ Երգչուհին ոչ մի կերպ չի կարողանում հանդիպել իր ամուսնու՝ իտալացի լուսանկարիչ Ստեֆանո Տիոցոյի հետ։
Փոփ-աստղն ամուսնու հետ նուրբ լուսանկար է հրապարակել եւ նկատել, որ կյանքը շատ փխրուն է դարձել։ Սատին պատմել է, թե ինչպես էր եւս մի քանի շաբաթ պլանավորում ամուսնու հետ զբոսնել Միլանում։
«Այժմ մենք չենք կարող հանդիպել աշխարհի ոչ մի կետում՝ կորոնավիրուսի եւ իմ սիրելիի իտալական անձնագրի պատճառով», — դառնությամբ հայտնել է Կազանովան:
Այժմ իտալացիների համար ընդհանրապես փակ է մուտքը դեպի Ռուսաստան։ Վերջին կանխատեսումների համաձայն՝ նման իրավիճակը կպահպանվի մինչեւ ապրիլ։
«Մենք մեզ զգում ենք ինչպես Ռոմեոն եւ Ջուլիետը։ Այս ամենը հիշեցնում է ինչ-որ կինո, պատերազմական ժամանակ, երբ մարդիկ բաժանվում են սիրելիներից եւ չեն կարողանում հանդիպել։ Գուցե սա է պատերազմը։ Հանգիստ ու ստոր», - Instagram-ում գրել է Սաթին։
Աղբյուրը՝ Cosmo