Բավրա անցակետում մեկուսացված 2 օտարերկրյա քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. Շիրակի մարզպետ
Բավրայի անցակետում ջերմություն ունեցող եւ մեկուսացված երկու օտարերկրյա քաղաքացի վարորդների մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Նա նշեց, որ այժմ համապատասխան միջոցառումներ են իրականացվում վարորդներին մեկուսացումից հանելու եւ ճանապարհելու համար:
«Մյուս քաղաքացու թեստի պատասխանը ավելի ուշ կիմանանք, քանի որ նրա նմուշառումը ուշ է կատարվել»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բավրա անցակետը հատելիս երկու օտարերկրյա քաղաքացի մեկուսացվել է՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում: