«Երեխաներիս հայրը փորձանքի մեջ է, ես պետք է օգնեմ»․ Ջիգանի կինը վերջապես բացատրել է՝ ինչ է կատարվում իրենց ընտանիքում
Ռեփեր Ջիգանի «իդեալական ընտանիքում» տեղի ունեցած սկանդալը, որը սկսվել էր չորրորդ երեխայի ծնվելուց հետո, արդեն մեկ շաբաթ է չի հանդարտվում: Դերասանն այժմ գտնվում է ամերիկյան կլինիկայում, որտեղ հիվանդներին ազատում են ալկոհոլային եւ թմրադեղերի կախվածությունից, սակայն դրանից նրա վիճակը դեպի լավը չի փոխվում։ Ռեփերը սոցցանցերում հետեւորդներին վախեցնում է ոչ ադեկվատ տեսանյութերով. նա մեկ նորաձեւ ամսագրերից կտրում է «սեր» բառը՝ ներողություն խնդրելով կնոջից՝ Օքսանա Սամոյլովայից, մեկ ցուցադրում է ձեռնամարտի հնարքներ, մեկ գարեջուր է խմում եւ ծխում տեսախցիկի առջեւ։
Մինչդեռ Օքսանան ինքը, որը դեռ վերջերս օրը 24 ժամ Instagram-ի իր 10 միլիոնանոց լսարանի հետ կիսվում էր երջանիկ ընտանեկան կյանքով, սկանդալից հետո դադար է վերցրել: Եվ այդ անհայտությունը երկրպագուներին ավելի շատ էր մտահոգում, քան Ջիգանի անզուսպ ակտիվությունը։ Բայց այսօր, երբ հետեւորդներն արդեն իրենց տեղը չեն գտել ապրումներից, Սամոյլովան վերջապես կապի է դուրս եկել:
-Նույնիսկ չգիտեմ՝ որտեղից սկսել։ Ես պարզապես կլռեի, բայց հաշվի առնելով, որ իրավիճակը բոլորի աչքի առաջ էր զարգանում, ինչ-որ մեկնաբանություններ ես, այնուամենայնիվ, պետք է տամ: Նախ, ուզում եմ ասել, որ ոչ ինձ, ոչ երեխաներին ոչ ոք չի ծեծել, - բազմազավակ մայրը հերքել է Ջիգանի ձեռք բարձրացնելու մաիսն լուրերը: - Ծնողական իրավունքներից ոչ մեկին չեմ զրկում։ Ինչ էլ որ լինի, հիմա ես պետք է օգնեմ իմ երեխաների հորը, որպեսզի դուրս գա փորձանքից։ Թե ինչ կլինի հետո ես չգիտեմ։ Շնորհակալություն բոլորին աջակցության եւ կարեկցանքի համար: