Ոչ ուրբաթ 13-ին․ Լոլիտա Միլյավսկայայի և հինգերորդ ամուսնու ամուսնալուծությունը կորոնավիրուսի պատճառով ձախողվել է
56-ամյա Լոլիտա Միլյավսկայան շատ էր ցանկանում արդեն այսօր վերջ դնել ընտանեկան հարաբերություններին 45-ամյա Դմիտրի Իվանովի հետ: Սակայն փոփ աստղի պլանները խախտել է Sovid-19-ը։
«Տիտանիկ» «հիթի» կատարողն անհամբերությամբ է սպասում ազատ կնոջ կարգավիճակի վերադարձին։ Նա մտադիր էր այսօր ավարտել սկանդալային ամուսնալուծության գործընթացը։ Նրան դուր էր գալիս «գեղեցիկ ամսաթիվը»՝ ուրբաթ 13-ը: Բայց նախկին սիրեցյալի նախաձեռնությամբ պաշտոնական ամուսնալուծությունը ստիպված էին հետաձգել:
Սքվոշի մարզիչը չի կարողանա ներկա գտնվել դատական նիստին։ Պարզվել է, որ Դմիտրի Իվանովը վերջերս այցելել է կորոնավիրուսի համաճարակ ունեցող երկիր։ Այժմ մարզիկը պետք է սահմանափակի շփումը շրջապատի հետ։
«Նա դատարանին հայտնել է, որ վերջերս է վերադարձել Իտալիայից, որն այժմ պատված է կորոնավիրուսով, ուստի պետք է երկու շաբաթյա կարանտինում մնա։ Արդյունքում նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 27-ը, եւ երկար սպասված ապահարզանը այդպես էլ չստացվեց։ Ինչի մասին է դա խոսում։ Ճիշտ է, Իվանովը գիտակցաբար ձգձգում է գործընթացը, որպեսզի հետագայում էլ փող աշխատի այդ թեման եւ իր կնոջ հայտնիությունը շահակելով»,-փոփ աստղի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքերն է մեջբերում «КП»-ն։