Այս պահին կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է մոտ 200 անձ. Արսեն Թորոսյանը ևս մեկ անգամ հորդորեց տանից դուրս չգալ (Տեսանյութ)
Նախարարը կոչ արեց տանից դուրս չգալ, հնարավորության դեպքում հետաձգել…
Չեմ բացառում, որ Էջմիածնի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի հետ շփված և մեկուսացված համաճարակաբանական խմբից նոր դրական դեպքեր լինեն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Անդրադառնալով մեկուսացման պայմաններին՝ նա նշեց, թե մեկուսացվող անձինք պետք է պարտադիր սերտ շփված լինեն արդեն հաստատված կորոնավիրուս ունեցող ունեցող անձի հետ:
«Գրեթե բոլոր շփվածներին հայտնաբերել ենք, աշխատանքները շարունակվում են: Պացիենտներից 14-ն իրենց լավ են զգում, մեկի մոտ կա թոքաբորբ: Այս պահին կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է մոտ 200 անձ»,-նշեց նա:
Նախարարը կոչ արեց տանից դուրս չգալ, հնարավորության դեպքում հետաձգել հանրային միջոցառումների, շփվել ընտանիքի անդամների հետ` օգտագործելով առիթը: