Թուրքիայում ճանապարհային պատահարի հետևանքով նվազագույնը 40 մարդ է տուժել
Թուրքիայում Աքսարայ-Ադանա մայրուղու վրա ավտոբուսի վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել նվազագույնը 40 մարդ, հայտնում է Haber Turk հեռուստաալիքը:
Անմիջապես պատահարի վայր են մեկնել հրշեջներն ու փրկարարներ: Առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում վթարի պատճառների մասին եւ այլ մանրամասներ: