Ամերիկացին սեփական մահը կեղծել է բանտարկությունից խուսափելու համար
Միսիսիպիի բնակիչը սեփական մահը կեղծել է բանտարկությունից խուսափելու համար: Նրան հաջողվել է մեկ տարուց ավելի թաքնվել արդարադատությունից:
43-ամյա Ջեյքոբ Բլեր Սքոթին մեղադրում են 14-ամյա աղջկա բռնաբարության մեջ, որը նրանից հղիացել էր: Նրան առաջադրվել է 14 մեղադրանք, այդ թվում՝ բռնաբարության 9 մեղադրանք, վավաշոտ նպատակով երեխային հպվելու 4 մեղադրանք եւ մանկական շահագործման 1 մեղադրանք:
Իրավապահները նրան հայտնաբերել էին հունվարի վերջին՝ կեղծ անունով, նրա անհետանալուց ավելի քան 18 ամիս հետո: