Թրամփը չունի նոր կորոնավիրուսով վարակվելու ախտանիշներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չունի նոր կորոնավիրուսով վարակվելու ախտանշաններ, այդ պատճառով չկա անհրաժեշտություն հետազոտվելու հիվանդությունը հայտնաբերելու նպատակով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սպիտակ տան Վարդագույն բացատում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են Ամերիկայի առաջնորդից վերջինիս առողջությամբ եւ Սպիտակ տան աշխատակիցների համար զգուշավորության հնարավոր միջոցառումներով, ինչպես նաեւ համապատասխան հետազոտություն անցնելու անհրաժեշտությամբ: «Ո՛չ, մենք չունենք հիվանդության երեւէ ախտանիշ»,-նշել է նախագահը: