Աշտարակ-Արուճ ճանապարհին բախվել են BMW-ն ու Toyota-ն. կան վիրավորներ (Լուսանկարներ)
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 14-ին, ժամը 07:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղից դեպի Արուճ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են երկու ավտոմեքենա, մեքենաներից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Արուճ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Ժորա Ա., ծնված 1984 թ.) եւ «BMW» (վարորդ՝ Նարեկ Ա., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ ուղեւոր՝ Անդրանիկ Ա.-ին (ծնված 1973 թ.) մոտեցրել են շտապօգնության մեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականը: