Ի՞նչ են սովորաբար ուղևորները մոռանում ինքնաթիռում
"Skyscanner" որոնողական կայքը հարցում է անցկացրել 700 բորտուղեկցորդուհիների շրջանում' պարզելու համար, թե ինչ են ավելի հաճախ մոռանում ուղևորներն ինքնաթիռում:
Ստացված ցանկը բավական տարօրինակ է: Պարզվում է` ուղևորները մոռանում են ոչ միայն անձնական իրեր' ներքնազգեստ, պրոթեզ, կենդանի արարածների' թութակ, կրիա, գորտ, այլ նաև ապակե աչք, ավազով լի պայուսակ և այլ տարօրինակ իրեր:
Ահա մոռացված իրերի մի ամբողջ ցանկ
- հարսանեկան զգեստ
- կեղծամ
- մեկ կապ սոխ
- ձու
- կոշիկի մեկ ոտքը
- ավազով լի պայուսակ
- ներքնազգեստ
- գորտ
- ապակե աչք
- ձեռնաշղթա
- թղթի վրա գրված սիրային խոստովանություն