Սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Մարտի 13-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 14-ին, 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 12-14 աստիճանով:
Երեւանում Մարտի 13-ի և 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում են տեղումներ։
Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +7+9 վաղը ցերեկը՝ +15+17:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +6+10,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+4 ցերեկը՝ +6+10,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +13+15,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +6+10,
Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+13,
Տավուշում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +12+15,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +6+10,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +14+16,
Արարատում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +15+17,
Արմավիրում գիշերը՝ +7 +9, ցերեկը՝ +15+17,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +6+10,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +15+17,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +13+16,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +9+14,
Արցախում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +10+14 (հովիտներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +14+17):