Գեղեցիկ կազմվածք, լողազգեստ. «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի լուսանկարը Դուբայից
«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանն իր հանգիստն է վայելում Դուբայում։ Մոդելը չի մոռանում հետեւորդների հետ կիսվել արեւոտ լուսանկարներով։
Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում Լիլին պատկերված է լողավազանի մոտ։ Նա բիկինի է կրում, ծաղկավոր շրջազգեստ, որոնք ընդգծում են գեղեցիկ կազմվածքը։ Լիլին հավաքել է մազերը, մեկնաբանություններում՝ գրել. «Ողջույն»։
Օրեր առաջ մոդելը ներկայացել էր ամառային կերպարում։ Նա կրում էր վարդագույն ծաղիկներով սեւ վերնաշապիկ, ջինսե ուլտրակարճ կիսատաբատ, որն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Լիլին հավաքել էր վարսերը, առանց շպարի էր։